Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի եւ մարդու իրավունքների եւ մոնիթորինգի հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանը (2017 թվականի նոյեմբերի 14-16-ը ներառյալ) եւ Սամվել Ֆարմանյանը (2017 թվականի նոյեմբերի 12-14-ը ներառյալ):
ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նստաշրջանին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 14-15-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Հակոբյանը եւ Գեւորգ Գորգիսյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի հերթական նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 14-16-ը ներառյալ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական եւ մարդու իրավունքների, տեղեկատվության, մշակույթի, տուրիզմի եւ սպորտի, գիտության եւ կրթության հարցերով մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 15-18-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Լուիզա Սարգսյանը եւ Սասուն Միքայելյանը:
Շվեդիայի Թագավորության եւ Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար 2017 թվականի նոյեմբերի 13-15-ը ներառյալ Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) եւ նոյեմբերի 15-17-ը ներառյալ Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը եւ Էդմոն Մարուքյանը: