National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.12.2004
Ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը

Դեկտեմբերի 14-ին խորհրդարանը շարունակեց արտահերթ նստաշրջանում քննարկվող 2005 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը. իրենց դիրքորոշումները ներկայացրին ՀՅԴ, «Օրինաց երկիր», ՀՀԿ խմբակցությունների ղեկավարները:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ խմբակցությունը քննարկել է նախագիծը եւ կներկայացվեն առաջարկությունները: Ըստ Լեւոն Մկրտչյանի, 2005 թվականի պետական բյուջեի նախագիծը վերջին տարիների պետական բյուջեների տրամաբանական շարունակությունն է եւ նկատելի առաջընթաց կարելի է արձանագրել, թեեւ, նկատեց նա, մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները հիմնավորման կարիք ունեն: Խմբակցության ղեկավարը մտահոգություն հայտնեց, որ նախագծի ոչ սոցիալական որոշհոդվածներում տրամադրվող գումարների նվազեցում է նկատվում: Պարոն Մկրտչյանը նշեց, որ 2005 թվականի պետական բյուջեի նախագիծը վերջին 5-6 տարիների լավագույն նախագիծն է եւ առաջարկեց կողմ քվեարկել:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը նշեց, որ նախագիծը քննարկվել է, պատրաստվել են առաջարկություններ: Պարոն Բալասանյանը համեմատելով նախագիծը նախորդ տարիների բյուջեների հետ` մատնանշեց նախագծի առավելությունները, նկատելով, որ նախագծին հիմք է հանդիսացել նաեւ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը: Խմբակցության ղեկավարը հընթացս անդրադարձավ նաեւ ավանդների վերադարձի խնդրին, հավելելով, թեդրա համար տարեկան անհրաժեշտ է մոտ 6 մլն դոլարին համարժեք դրամ, որիհայթայթման ուղիները կան: Նա եւս խորհրդարանին առաջարկեց կողմ քվեարկել նախագծին:

ՀՀԿ խմբակցությանղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, թե դեմ է նախագիծը գունավոր կամ սեւ-սպիտակ ներկայացնելուն, պարզապես պետք է արձանագրել իրողությունները եւ չենթարկվել լիրիկական շեղումների: Նկատելով, որ բոլոր հիմնախնդիրները հնարավոր չէ մեկ հարվածով լուծել, Գալուստ Սահակյանն անդրադարձավ արդեն իրողություն դարձած ձեռքբերումներին, այն է` մեկուկես տարվա ընթացքում 7 տոկոս աղքատության կրճատում, ուսուցիչների աշխատավարձերի զգալի ավելացում եւ այլն: Բյուջեի նախագիծը համարելով կուլմինացիոն, Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, թե հաջորդ տարվա պետական բյուջեն նպաստելու է, որպեսզի աղքատությունը հաղթահարվի եւս 10 տոկոսով:

Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:Նա նշեց, որ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը շահեկանորեն տարբերվում է նախորդ տարիների բյուջեներից` մասնավորապես` աղքատության հաղթահարման եւ այլ` սոցիալական, տնտեսական ուղղվածության ծրագրերի առկայությամբ: ԱԺ նախագահը մեկ անգամ եւս նկատեց, որ հաջորդ տարվա բյուջեում եկամուտներն ավելանալու են 16,9 տոկոսով, բարձրացվելու են ուսուցիչների աշխատավարձերը, 31,9 տոկոսով ավելացվելուեն առողջապահության ոլորտին հատկացվելիք գումարները, 20 տոկոսով` գիտությանը հատկացվելիք գումարները: Ողջունելի համարելով համայնքներին հատկացվելիք դոտացիաների ավելացացումը` ԱԺ նախագահը կարեւոր համարեց մարզերում փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման համար արվող քայլերը,աղետի գոտում բնակարանաշինության թափ առնելը եւ դրանց շարունակելի լինելը: Պարոն Բաղդասարյանն առավել քան կարեւոր համարեց պետական գույքի մասնավորեցման թափանցիկության ապահովումը եւ մասնավորեցվող գույքի` շուկայական գներին համապատասխան օտարումը: Առաջարկելով կողմ քվեարկել բյուջեի նախագծին` ԱԺ նախագահը հավաստիացրեց, որ ակնհայտ են թե դրական տեղաշարժերը, թեզարգացման միտումները:

Այնուհետեւ խորհրդարանն սկսեց կառավարության ներկայացրած օրինագծերի քննարկումը, որոնց մեծամասնությունը քննարկման էին առաջարկվել երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք»,«Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում»,«Մարտունի-ոռոգում», «Թալին-ոռոգում» ՓԲԸ-երին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք բոլորն էլ ընդունվեցին:

Երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ քննարկվեցին եւ ամբողջությամբ ընդունվեցին «Պարզեցված հարկի մասին»,«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին», «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2005 թվականի գործունեության պետական նպատակային տարեկան ծրագիրը հաստատելու մասին», «Փաստաբանության մասին», «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» եւ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ներում 1998 թ. կատարված հիմնական միջոցների եւ անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման արդյունքների մասին», «Էլեկտրաէներգետիկական համակարգումեւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին»,«Համայնքային ծառայության մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Փոստային կապի մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին», «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց մի մասը ներկայացվել էր փաթեթային տարբերա կով: Քննարկվեցին, սակայն չընդունվեցին «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» առաջին ընթերցման ներկայացված օրինագծերը:

Խորհրդարանը հաստատեց նաեւ «ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Աղքատության կրճատման աջակցության վարկ» 3999 AM զարգացման վարկային համաձայնագիրը եւ «Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին» կոնվենցիան:

ԱԺ արտահերթ նստաշրջանը` սպառելով օրակարգը, ավարտեց աշխատանքը:


14.12.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Գոհար Գասպարյանի ծննդյան 80-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,  Պետական մրցանակի դափնեկիր Գոհար Գասպարյանին` ծննդյան 80-ամյակի առիթով, որտեղ մասնավորապես նշված է.«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Ձեր ծննդյան 80-ամյակի առիթով: Ձեր կյանքն ու ստեղծագործությունը վաղուց արդեն դարձ...

14.12.2004
ՌԴ Պետական Դումայի նախագահը Երեւանում
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով դեկտեմբերի 14-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը։ «Արմենիա» միջազգային օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ այցի մասին պայմանավորվությունը ձեռք է բերվել Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ Միջ...

14.12.2004
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները շնորհավորեցին Գոհար Գասպարյանի ծննդյան տարեդարձը
Դեկտեմբերի 14-ը հանրահռչակ օպերային արտիստներ Գոհար Գասպարյանի եւՏիգրան Լեւոնյանի ծննդյան տարեդարձերի օրն է: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, հանձնաժողովի անդամներ Հեղինե Բիշարյանը եւ Արարատ Մալխասյանը այցելեցին Գոհար Գասպա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am