National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.12.2004
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում

Դեկտեմբերի 9-ին ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը եւ փոխնախագահ Մնացական Պետրոսյանը հանդիպեցին ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության փորձագետ Քրիստոֆեր Բլադենին, գործակալության Հայաստանյան գրասենյակի ժողովրդավարության եւ սոցիալական բարեփոխումների ծրագրի ղեկավար Կետի Մագդոնալդին եւ առողջապահական ծրագրի մասնագետ Աննա Գրիգորյանին:

Հյուրերը տեղեկացրին, որ 2005 թվականի հունիսին ավարտվում է առողջապահական ծրագրի ժամկետը, խումբը պատրաստվում է նոր ծրագիր մշակել, ինչի հետ կապված` կարեւորում են Ազգային ժողովի` առողջապահության հարցերով զբաղվող հանձնաժողովի տեսակետը:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը,բարձր գնահատելով Միջազգային զարգացման գործակալության կատարած աշխատանքը հանրապետությունում, հույս հայտնեց, որ կատարվող աշխատանքները շարունակական կլինեն եւ հավաստիացրեց, որ նրանք կունենան հանձնաժողովի աջակցությունը: Նա նշեց, որ հանրապետությունում առողջապահության բնագավառի գերակա ուղղություններից է առաջնային բուժօգնությունը, որը կանխարգելիչ մեծ նշանակություն ունի եւ քիչ ծախսատար է: Պարոն Մխեյանը, ներկայացնելով այս բնագավառում կատարվող աշխատանքները, կարեւորեց բնակչության տեղեկացվածությունը, ընտանեկան բժիշկների վերապատրաստման եւ որակյալ լինելու խնդիրը, նրաազատ ընտրությունը եւ  օրենսդրական դաշտի կատարելագործումը:

Երկուստեք կարեւորվեցին ծրագրի մշակման եւ իրականացման նպատակով հաճախակի հանդիպումները եւ համատեղ այցերը մարզեր` հիմնախնդիրներին մոտիկից ծանոթանալու, կատարվող աշխատանքների մասին ժողովրդին իրազեկելու եւ նրանց կարծիքն իմանալու նպատակով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am