Դեկտեմբերի 10-ին Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց: Պատվիրակությանը ուղեկցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Սուքիաս Ավետիսյանը:
Սենատի նախագահ Դանիլո Աստորին շրջել է դեռեւս հոկտեմբերին դռները բացած դպրոցում, ծանոթացել աշակերտների հետ: Դանիլո Աստորին, ողջունելով դպրոցի աշակերտներին, զրուցել է նրանց հետ, ծանոթացել նրանց առօրյային: Սենատի նախագահը շրջել է դպրոցի ցուցասրահում, որտեղ ներկայացված են աշակերտների անհատական աշխատանքները, գրադարանում, նաեւ մարզասրահում: