National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.5.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
17.05.2014
Դերենիկ Գաբրիելյանը պարգեւատրվեց ԱԺ Պատվո մեդալով
1 / 5

Մայիսի 17-ին  խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մեր երկրի մարզական եւ հասարակական կյանքում ունեցած մեծ ավանդի համար եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ՀՀ վաստակավոր մարզիչ, Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիայի գործկոմի անդամ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Դերենիկ Գաբրիելյանին պարգեւատրեց ԱԺ Պատվո մեդալով։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում կարեւորելով Դերենիկ Գաբրիելյանի անցած մարզական ուղին եւ այն մեծ ավանդը, որ նա ունեցել է մեր երկրի մարզական եւ հասարակական կյանքում, վստահություն հայտնեց, որ հոբելյարը շարունակելու է աշխատել նույն եռանդով, երկար տարիների ընթացքում կուտակած փորձը ներդնելու է մեր մարզաշխարհի զարգացման գործում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նրան մաղթեց երկար տարիների արգասաբեր աշխատանք։

Դերենիկ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին օրենսդիր իշխանության բարձր պարգեւին արժանանալու համար եւ նշեց, որ նույն նվիրումով կշարունակի ծառայել հայրենքին` իր ավանդը ներդնելով մարզաշխարհի զարգացման գործում:


 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am