National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
12.06.2004
Հանդիպում ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ

Հունիսի 12-ին Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Եժի Յասկերնիային եւ հանձնաժողովի քարտուղար Դեւիդ Ցուպինային: Պարոն Թորոսյանը պատրաստակամություն հայտնեց պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք կարող էին ծնվել ԱԺ խումբ-խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների անդամների հետ հանդիպումների արդյունքում:

Քննարկվեցին Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը եւ ներկայացվեց համապատասխան ժամանակացույց: Մասնավորապես ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգիրքը եւ չորս նախագծերը, որոնք վերաբերում են տեղական ինքնակառավարմանը,  պայմանավորվածության համաձայն կմնան տարեվերջին: Ընտրակեղծիքների մասին տեղեկանքը Եվրախորհուրդ կուղարկվի հուլիսին:

Պարոն Թորոսյանը տարակուսանք հայտնեց, որ ընդդիմությունը հրաժարվեց երկխոսությունից` նկատելով, որ դա բխում էր ընդդիմության շահերից, քանի որ առաջարկություննարված էր կոնսեսուսով Սահմանադրական փոփոխություններ անելու եւ Ընտրական օրենսգիրք ընդունելու նպատակով: Նույնիսկ միասին աշխատելու ակնկալիքով ժամանակավորապես դադարեցվել էին այդ օրինագծերի մշակման աշխատանքները, բայց ընդդիմությունը չանսաց միասին աշխատելու հրավերին, եւ ժամանակացույցը չխախտելու համարվերսկսվեցին աշխատանքները.  օրինագծերը շուտով կուղարկվեն փորձաքննության:

Քննարկվեցին նաեւ իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններին, սահմանադրական բարեփոխումներին, Ընտրական օրենսգրքին, լրատվամիջոցների ազատությանն առնչվող հարցեր:


12.06.2004
Հանդիպում խորհրդարանում
Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցող Եժի Յասկերնիային եւ հանձնաժողովի քարտուղար Դեւիդ Ցուպինային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր, նշվեց, որ Հայաստանը հնարավորն անում է ժա...

12.06.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը Ազգային ժողովի գործունեության տարեդարձի կապակցությամբ
ՀՀ Աժ երրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է.«Հունիսի 12-ին լրացավ ՀՀ ԱԺ երրորդ գումարման Ազգային ժողովիգործունեության մեկ տարին, որի ընթացքում գումարվել են երկու հերթական եւ երեք արտահերթ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am