«Խոր ցավով տեղեկացանք սույն թվականի հունիսի 6-ին Աֆղանստանի Հելմանդ նահանգում տեղի ունեցած անմարդկային ու դաժան ահաբեկչության մասին, որին զոհ գնացին խաղաղապահ բարձր առաքելություն իրականացնող վրաց յոթ զինծառայողներ:
Այս ողբերգական իրադարձության կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, Վրաստանի եղբայրական ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն ու ոգու ամրություն»: