National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.2.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29
 
28.02.2012
Քոլեջի սաներն այցելեցին խորհրդարան
1 / 4

Փետրվարի 28-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել Երեւանի պետական ագրարային համալսարանի գյուղատնտեսական պետական քոլեջի սաները: Աժ քառօրյա նիստին հետեւելուց հետո քոլեջի ուսանողները հանդիպեցին խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ` աշխույժ հարցադրումներով  անդրադառնալով հետաքրքրությունների ընդգրկուն շրջանակի: Առաջին հարցից պարզ դարձավ, որ երիտասարդները տպավորվել են խորհրդարանական աշխատանքից. «Ի՞նչ նախապայմաններ են հարկավոր պատգամավոր դառնալու համար» հարցին ի պատասախան` Աժ փոխնախագահը ներկայացրեց օրենսդրորեն սահմանված հիմնական չափանիշները, ինչպես նաեւ այն երկու ընտրակարգերը, որոնք գործում են Հայաստանում եւ իրենց հարաբերակցությամբ այսօր լավագույնն են ապահովում կուսակցությունների ու առանձին տարածքների ներկայացվածությունն օրենսդիր մարմնում: Այդուհանդերձ, պրն Շարմազանովն առավել կարեւոր համարեց ոչ թե ընտրակարգի ընտրության հարցը, այլ ազատ եւ արդար ընտրության ապահովումը:  

Հարցասեր երիտասարդներին հետաքրքիր էր Աժ փոխնախագահի տեսակետը տարբեր խնդիրների մասին` ավագ դպրոցի ներդրման արդյունավետությունից մինչեւ Եվրատեսիլում հայ երգչի մասնակցությունը: Քոլեջի ուսանողը  հետաքրքրվեց ավագ դպրոցում բարձր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում առանց քննության բուհ տեղափոխվելու հնարավարության մասին: Աժ փոխնախագահի կարծիքով` կրթությունը նուրբ ոլորտ է եւ չի հանդուրժում հեղափոխական փոփոխություններ: Ասելով, որ այստեղ հարկավոր է առավելապես մասնագիտական եւ ոչ թե քաղաքական մոտեցում` պրն Շարմազանովը խոստացավ հարցը փոխանցել խորհրդարանի կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովին: Աժ փոխնախագահի համոզմամբ` պետք է առավել դյուրացնել բուհ ընդունվելու եւ փոխարենը դժվարացնել սովորել-ավարտելու գործընթացը, ինչպես ընդունված է  աշխարհի  շատ երկրներում:  Բուհն ավարտելուց հետո մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնելու վերաբերյալ պրն Շարմազանովն ասաց, որ պետք է ձերբազատվել պլանային տնտեսության մտածողությունից եւ հասկանալ, որ մրցակցությունն է հիմնական շարժիչը շուկայական հարաբերություններում, այդ թվում` կրթական համակարգում: 

Բանախոսն անդրադարձավ նաեւ հայկական բանակի մարտունակությանը, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, կրոնական ազատությանը վերաբերող հարցերին: Բանակում արձանագրված միջադեպերի առնչությամբ նա նշեց, որ դեպքերը նվազել են, փոխարենը դրանք  թափանցիկ  են դարձել եւ այսօր չեն կոծկվում:
 


28.02.2012
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրինաստեղծ աշխատանքն սկսելը պատգամավորները ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի  զոհերի հիշատակը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը: Առաջին ըն...

28.02.2012
Եվրոպական ուսանողական միության ներկայացուցիչները` խորհրդարանում
ՀՀ ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը փետրվարի 28-ին  հանդիպեց Եվրոպական ուսանողական միության ներկայացուցիչների` Լեհաստանի ուսանողական  ազգային միությունների  զարգացման հանձնաժողովի ներկայացուցիչ Մարե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am