National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.8.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
17.08.2010
Ծաղկաձորում ավարտվեց «Պոետիկ լռության» միջազգային փառատոնը
1 / 3

Օգոստոսի 10-14-ը Ծաղկաձորում անցկացվեց մնջախաղի թատրոնների միջազգային   2-րդ փառատոնը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո անցկացված փառատոնը կրում էր մնջախաղի մեծագույն վարպետ Լեոնիդ Ենգիբարյանի անունը: Հայաստանյան թատերախմբերն ու ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Վրաստանը, Ֆրանսիան, Չեխիան ներկայացնող անհատ կատարողներն ու ստեղծագործական կոլեկտիվները` միմեր, ծաղրածուներ, ակրոբատներ, դերասաններ հանդես եկան ինքնատիպ կատարումներով, հայտնի ստեղծագործությունների նոր մեկնաբանություններով: Փառատոնի յուրատեսակ թալիսման էր Լեոնիդ Ենգիբարյանի թոռ Պետեր Պոպպերը՝ Չեխիայից, ում խոսքերով` փառատոնն իր համար մեծ փորձություն էր:

Մի քանի օր շարունակ Ծաղկաձորը հագեցած էր առանձնահատուկ դրական լիցքերով` շնորհիվ փառատոնի ու նրա մասնակիցների: Իսկ օգոստոսի 14-ին տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր փակումը, որին ներկա էր նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ։

Հայաստանն ու արտերկիրը ներկայացնող մադնակիցները իբրեւ փառատոնի եզրափակիչ ակորդ, եւս մի անգամ ներկայացան իրենց արվեստով: Փառատոնի կազմակերպիչների կողմից նրանց հանձնվեցին հուշանվերներ եւ սերտիֆիկատներ:

Այս տարվա մարտի 15-ին լրացավ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակը։ ՀՀ Ազգային ժողովը,  մշակույթի նախարարությունը, Երեւանի պետական մնջախաղի թատրոնը մշակել են հոբելյանական միջոցառումների շարք։ Ինչպես ծաղկաձորյան փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց փառատոնի տնօրեն, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը.«Այս տարին ենգիբարյանական է: Մենք այս միջոցառումները սկսել ենք մարտի 27–ին Ազգային ժողովի այգում: Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ անցկացվեց առաջին միջոցառումը»: Նրա խոսքերով, մնջախաղը թատրոնի մեր ավանդական տեսակն է.«Մեր փառատոնն անվանեցինք Լեոնիդ Ենգիբարյանի անունով, որովհետեւ նա ամբողջ աշխարհում եզակի արտիստ է:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, քանի որ փառատոնը անցկացվեց իր հովանու ներքո, եւ հույս ունեմ, որ մեր համագործակցությունն այս ասպարեզում կշարունակվի»:

Լեոնիդ Ենգիբարյանի թոռ Պետեր Պոպպերը երբ իմացել էր, թե ով է եղել իր պապը, որոշել է հետաքրքրվել մնջախաղով.«Մնջախաղի միջոցով կարողացա գտնել ինձ եւ այն աշխատանքը, որ բավարարում է ինձ: Դա ինձ համար ավելին է նշանակում, քան ավանդական մարդը կարող է ունենալ:

Ինձ համար շատ հետաքրքիր է ու ողջունելի, որ խորհրդարանն ու նրա նախագահը աջակցում են թատրոնին, թատերական աշխարհին: Շատ ողջունելի է, որ խորհրդարանը, կառավարությունը միշտ ուշադրություն են դարձնում  ոչ միայն թատրոնին, այլեւ կոնկրետ մնջախաղին, եւ այդ ժանրը ուշադրությունից դուրս չի մնում»:

Մնջախաղի թատրոնների միջազգային  հաջորդ` 3-րդ փառատոնը կանցկացվի երկու տարի անց:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am