National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.5.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
27.05.2010
Շարունակվում են ՀՀ 2009 թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 4
Մայիսի 27-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային  հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց  «ՀՀ 2009  թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը մարդու իրավուքների պաշտպանության ոլորտի վերաբերյալ:

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը օրենսդիրներին ներկայացրեց մարդու իրավուքների պաշտպանության  ոլորտի ծախսերի կառուցվածքի ընդհանուր նկարագիրը: Պարոն Ջանջուղազյանը նշեց, որ 2009 թ. պետական բյուջեի ծրագրով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին նախատեսված էր 136,1 մլն դրամ, արձանագրվել է 92, 20% կատարողական: Համեմատաբար ցածր կատարողականը տնտեսումների, ինչպես նաեւ աշխատակազմի պահպանման որոշ ծախսեր դոնոր կազմակերպությունների ֆինանսավորման հաշվին կատարելու արդյունք է:

Տեղեկացվեց, որ 2008 թ. համեմատ նշված ծախսերն ավելացել են 6.8%-ով` պայմանավորված «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաեւ  ՀՀ 2009 թ. պետական բյուջեի ծախսերը գործուղումների ծախսերի աճով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գլխավոր ֆինանսիստ Արտեմ Հարությունյանի խոսքով` հաշվետու տարում 44.7 մլն դրամ է օգտագործվել «Մարդու իրավունքների պաշտպանին միջազգային եւ դոնոր կազմակերպությունների կողմից հատկացվող ֆինանսական աջակցություն» արտաբյուջետային ծրագրի շրջանակներում` կազմելով նախատեսվածի 98%-ը: 2009 թ.  մարտի 1-ից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Եվրոպական Հանձնաժողովի աջակցությամբ սկսել է իրականացնել «Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջոցով` որպես Ազգային կանխարգելող մեխանիզմ` խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացվող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը» թեմայով ծրագիր: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է նաեւ «Արտահայտման ազատություն եւ արդար դատաքննության իրավունք» թեմայով միջազգային սեմինար` նվիրված Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 5-ամյակին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2009 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը` ՀՀ ԱԳՆ ֆինանսավորման եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների մասով:

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ հաշվետու տարում շուրջ 7.1 մլրդ դրամ է տրամադրվել արտաքին հարաբերությունների խմբի ծրագրերին, որը կազմել է նախատեսված հատկացումների 89.6%-ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման եւ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների ծախսերի ցածր կատարողականով: Արտաքին հարաբերությունների ծախսերից 4.5 մլրդ դրամն ուղղվել է ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանմանը` կազմելով նախատեսվածի 88.8%-ը: Ցածր կատարողականը պայմանավորված է թափուր հաստիքների առկայության արդյունքում միջոցների տնտեսմամբ: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերը նվազել են 2.6%-ով: Միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարների գծով ծախսերը կատարվել են ամբողջությամբ` կազմելով 938.2 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն ավելացել են 8.7%-ով: Ցածր կատարողական է արձանագրվել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների եւ արտասահմանյան պաշտոնական գործուղումների ծախսերում, որոնք կատարվել են համապատասխանաբար 52.2%-ով եւ 88.2%-ով: Նշված ծրագրերի գծով նախատեսված 300-ական մլն դրամի դիմաց կատարվել են համապատասխանաբար 156.7 եւ 264.5 մլն դրամի ծախսեր:

ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պահպանմանը հատկացվել է 141.7 մլն դրամ` ապահովելով տարեկան ծրագրի 91.1% կատարողական: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն ավելացել են 7.2%-ով` պայմանավորված դիվանագիտական աստիճանի համար սահմանված հավելավճարի չափերի ավելացմամբ: Դեսպանությունների շենքերի գնման նպատակով օգտագործվել է 177.1 մլն դրամ կամ նախատեսվածի 88.6%-ը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով հաշվետու տարում արտաքին գործերի նախարարությունում եւս որոշ ծրագրերի գծով եղել են կրճատումներ, մասնավորապես` քարոզչական աշխատանքների իրականացման, ԱԳՆ-ի կարողությունների զարգացման, դիվանագիտական դպրոցի եւ նոր բացվող երեք դեսպանությունների համար նախատեսված ծախսային ծրագրերի մասով: Կասեցված ծախսերի գումարը կազմել է 627 մլն դրամ:

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման  հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  քննարկվեց «ՀՀ 2009 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը   եվրոպական ինտեգրման  հարցերի ֆինանսավորման կտրվածքով:

2009 թ. սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները ներկայացնելով` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ հաշվետու տարվա ընթացքում եվրոպական կառույցների, մասնավորապես` Եվրոպական բանկի, Գերմանիայի զարգացման բանկի եւ Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ իրականացվել են եւ դրամաշնորհային, եւ վարկային ծրագրեր: 2009 թ. արտաքին աղբյուրներից Հայաստանին տրամադրվել են շուրջ 21.7 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով տարեկան ճշտված ծրագրի 58.3%-ը: Ցածր կատարողականը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ իրականացվող «Հազարամյակի մարտահրավեր» դրամաշնորհային ծրագրի ցածր կատարողականով, որի շրջանակներում նախատեսված 21.5 մլրդ դրամի դիմաց ստացվել է 9 մլրդ դրամ կամ 41.8%-ը: Եվրոպական հանձնաժողովից Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ներքո 2007-2010թթ. ազգային ինդիկատիվ ծրագրով նախատեսված դրամաշնորհի շրջանակներում 2009 թ. ՀՀ-ին տրամադրվել է 5.7 մլրդ դրամի չափով աջակցություն, որից 4.4 մլրդ դրամը` դատաիրավական, իսկ 1.3 մլրդ դրամը` կրթական համակարգի բարեփոխումների շրջանակներում: 1.2 մլրդ դրամ է տրամադրվել Եվրամիության պարենային ապահովության ծրագրի շրջանակներում, որի գծով 2009 թ. պետական բյուջեում մուտքեր չեն նախատեսվել: Հաշվետու տարում համաձայնություն է ձեռք բերվել ԵՄ-ի կողմից տնտեսական կայունությանը եւ վճարային հաշվեկշռի բարելավմանը նպաստելու նպատակով Հայաստանի կառավարությանը ցուցաբերել 100 մլն եվրո աջակցություն, որից 65 մլն եվրոն կլինի փոխառություն, իսկ 35 մլն-ը` դրամաշնորհ:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը նշեց, որ ուղղակի բյուջետային աջակցության շրջանակներում ՀՀ պետական բյուջեին ֆինանսական միջոցների տրամադրումը իրականացվում է երեք հատկացումների` տրանսերի միջոցով: «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-ն նախատեսում է 2010-2013 թթ. համար Հայաստանին հատկացնել 600 մլն եվրո, որից 350 մլն եվրոն երկկողմ, 250 մլն-ը` բազմակողմ ձեւաչափերի համար: 2009 թ. ապրիլից Հայաստանում գործող ԵՄ խորհրդատուների խմբի գործունեության համար հաշվետու տարում ԵՄ կայունության գործիքով տրամադրվելու է 2 մլն եվրո գումար: Տիկին Ղազինյանը նշեց, որ 2007 թ. ԵՄ տեխնիկական օգնության «ՏԱՍԻՍ» ծրագրի ավարտից հետո ԵՄ աջակցությունը Հայաստանին իրականացվում է Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ներքո 2007-2010թթ. ազգային ինդիկատիվ ծրագրով նախատեսված դրամաշնորհի շրջանակներում: Ծրագրով տրամադրվող 98.4 մլն եվրո ֆինանսական հատկացումից 29.5 մլն եվրոն համապատասխանաբար տրամադրվելու է ժողովրդավարական կառույցների հզորացմանը, արդյունավետ կառավարմանը ու կարգավորիչ բարեփոխումներին աջակցելուն եւ վարչական կարողությունների ձեւավորմանը վերաբերող ծրագրերին, իսկ 39.3 մլն եվրոն` աջակցություն աղքատության նվազեցման ծրագրին:
 


27.05.2010
Երեւանում կգումարվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը
Մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովում կգումարվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի առաջին արտագնա  նիստը: Նիստը կնախագահի ՌԴ Պետական դումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Բորիս Գրիզլովը: Նիստին կմասնակցեն  Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am