National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.5.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
25.05.2010
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին. 
  

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի գլխավոր մասնագետ   (ծածկագիր` 1-2.3.-43) 
  

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

* բանասիրական մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

* իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմա՟նա՟դրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակու՟թյուն.

* ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

* ժամանակակից հայերենի կատարելապես տիրապետում.

* համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխա՟տելու ունակություն.

* առնվազն մեկ օտար լեզվի (կարդում եւ կարող է բացատրվել) տիրապետում.

* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների, ունակությունների, ինչպես նաեւ պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

*       *        *

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` «9» հունիսի 2010 թ.:

Մրցույթը կկայանա 2010թ. հունիսի 25-ին, ժամը 11.00:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10.00-ից մինչեւ 13.00-ը,  բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկու՟թյուններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (Երեւան, Մ.Բաղրամյան 19,  հեռ. 588-460):

*       *        *

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

    * դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

   * պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

     * արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր  զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

     * մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.

     * անձնագրի պատճենը:

     ՀՀ քաղաքացին  մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
 


25.05.2010
ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակեցին բյուջետային հաշվետվությունների քննարկումները
Մայիսի 25-ին տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որը վարում էին  Արտակ Դավթյանը եւ Գագիկ Մինասյանը: Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի,  սպորտի  ոլորտն...

25.05.2010
Մամլո ասուլիս Ազգային ժողովում
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովում հրավիրած մամլո ասուլիսում ներկայացրին մայիսի 13-17-ը ԱԺ պատվիրակության Չեխիա կատարած այցի նպատակն ու արդյունքները: Պարոն Նիկոյանի գնահատմամբ` հանդիպումների շրջանակը բավական ...

25.05.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին
Մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Նշվեց, որ անցյալ տարվա համեմատ, այս տ...

25.05.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին
Մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Լեհաստանի հետ հարաբերությունները վերջին շրջանում ավելի են ակտիվացել եւ հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am