Հունիսի վերջին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո տեղի կունենա Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը: Սպորտային միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի բոլոր մարզերից եւ Լեռնային Ղարաբաղից ժամանած 10-14 տարեկան պատանիներ:
Հունիսի 29-ին ժամը 13.00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի կունենա միջոցառման պաշտոնական մեկնարկը:
Մուտքն ազատ է, հրավիրում ենք բոլորին: