Հունիսի 4-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի խորհրդարանի (Ալթինգիի) խոսնակ տկն. Աստա Ռագնհեյդուր Յոհաննեսդոտիրին.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Իսլանդիայի Հանրապետության Ալթինգիի խոսնակ ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում Հայաստանի Հանրապետության եւ Իսլանդիայի Հանրապետության միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերը կզարգանան եւ կամրապնդվեն ի շահ մեր երկու ժողովուրդների»: