National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.06.2009
Շարունակվում է ՀՀ 2008 թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Հունիսի 4-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային  եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  քննարկվեց «ՀՀ 2008 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի վերաբերյալ:

ՀՀ ‎ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը օրենսդիրներին ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ծախսերի կառուցվածքի ընդհանուր նկարագրությունը: Պարոն Ջանջուղազյանը նշեց, որ 2008 թ. պետական բյուջեի ծրագրով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին նախատեսված էր 127,1 մլն դրամ, արձանագրվել է  90.5 տոկոս  կատարողական: Նշվեց, որ թերակատարումը տնտեսումների արդյունք է, որը կապված է աշխատակազմի պահպանման որոշ ծախսեր դոնոր կազմակերպությունների ֆինանսավորման հաշվին կատարելու, ինչպես նաեւ գնման ենթակա ապրանքների մրցակցային գների նվազման հետ:
 
Տեղեկացվեց, որ 6.2 մլն դրամ է օգտագործվել «Մարդու իրավունքների պաշտպանին միջազգային եւ դոնոր կազմակերպությունների կողմից հատկացվող ֆինանսական աջակցություն» արտաբյուջետային ծրագրի իրականացմանը` կազմելով նախատեսվածի 97%-ը:

Մարդու  իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի խոսքով` աշխատակազմի պահպանման ընդհանուր ծախսերի համար 2008 թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 128 մլն դրամ անցյալ տարվա 133 մլն դրամի փոխարեն, քանի որ 133 մլն դրամից  118 մլն դրամ բյուջեն նախատեսել էր մասնավոր շենքի վարձակալության համար: Պարոն Հարությունյանը նշեց, որ այս տարի ավելացել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի  բյուջետային միջոցները եւ խնդրեց հնարավորության դեպքում  հավասար հատկացումներ տրամադրել Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր մարմիններին: 

ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2008 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը` ՀՀ ԱՆ ֆինանսավորման եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների մասով:

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ արտաքին քաղաքական գործունեության բնագավառի ծախսերը կազմել են 7.1 մլրդ դրամ` ապահովելով 96 % կատարողական: ումարի հիմնական մասն ուղղվել է ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանմանը` կազմելով  4.6 մլրդ դրամ եւ միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներին` 776.3 մլն դրամ: Ա նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերը կազմել են 723 մլն դրամ` ապահովելով 99.16 % կատարողական: ՀՀ ռազմական կցորդների պահպանման ծախսերի համար նախատեսված 162 մլն դրամի դիմաց արձանագրվել է 71.32 % կատարողական, արտասահմանյան առեւտրային ներկայացուցչությունների պահպանման 85 մլն դրամ ֆինանսական հատկացումից օգտագործվել է 62 մլն դրամը, իսկ արտաքին ռազմական օգնության խմբում նախատեսված 4 ծրագրերի համար` 115.8 մլն դրամ: Պարոն Ջանջուղազյանն իրազեկեց, որ 20 մլն դրամի չափով պետական աջակցություն է ցուցաբերվել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնին եւ 4 մլն դրամ Թբիլիսիի հայ գրողների պանթեոնին: Կառավարության պահուստային ֆոնդից նախատեսված 124 մլն դրամ լրացուցիչ միջոցների դիմաց արձանագրվել է 105 մլն դրամի կատարողական: Հաշվետու տարում շուրջ 7.7 մլրդ դրամ է տրամադրվել արտաքին հարաբերությունների խմբի ծրագրերին, որը կազմել է նախատեսված հատկացումների 97%-ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է դեսպանությունների շենքերի գնման ցածր կատարողականով: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարման ծրագրով նախատեսված 669.9 մլն դրամը տրամադրվել է ողջ ծավալով:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը  նշեց, որ արտաքին գործերի նախարարության պետական բյուջեով հատկացումները  ապահովել են 95 տոկոս կատարողական: Նշվեց, որ «Երկքաղաքացիության մասին» օրենքի ընդունմամբ հաշվետու տարում ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստացողների թիվը, որի արդյունքում  կացության հատուկ կարգավիճակի անձնագրային գործերը 2007 թ-ի համեմատ նվազել են  30 տոկոսով:

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման  հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  քննարկվեց «Հայաստանի  Հանրապետության  2008 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը   եվրոպական ինտեգրման  հարցերի ֆինանսավորման կտրվածքով:
 
ՀՀ ֆինանսների փոխնախարար,  գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ երմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման ծրագիրը կատարվել է 31.25 տոկոսով, ցածր կատարողականը պայմանավորված է «Վանաձոր-1» 110 ԿՎ ենթակայանի վերակառուցման վարկային ծրագրի շրջանակներում անցկացված գլխավոր կապալառուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու հանգամանքով, քանի որ բոլոր հայտատուների առաջարկները գերազանցել են ծրագրի համար նախատեսված գումարը: երմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ Լոռու մարզի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիրը կատարվել է 100 տոկոսով, իսկ Շիրակի մարզի համանման ծրագիրը 32 տոկոսով: Շիրակի մարզի ցածր կատարողականը պարոն Ջանջուղազյանը պայմանավորեց շինարարական աշխատանքների մրցույթները չկայանալու եւ կրկնակի մրցույթներ հայտարարելու արդյունքում աշխատանքների ուշացմամբ: Եվրախորհրդի կողմից տրամադրվող միջոցներով սեմինարների կազմակերպումը կատարվել է 100 տոկոսով:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը նշեց, որ իրականացվել են որոշ ծրագրեր «Եվրոպական հարեւանության» քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով: Եվրոպական հարեւանության գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանին տրվող ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը կանոնակարգվել է Ազգային ինդիկատիվ ծրագրով, որի շրջանակներում 2008 թ. համար գերակա ուղղություն է ընտրվել արդարադատության ոլորտի բարեփոխումները, սակայն մինչ օրս ֆինանսական աջակցություն չի ցուցաբերվել: Տեղեկացվեց նաեւ, որ 2008 թ-ի սեպտեմբերին Եվրոպական միությունը «Պարենային անվտանգություն» ծրագրով Հայաստանին տրամադրել է 3 մլն եվրո. ծրագրի նպատակն է աջակցել աղքատության կրճատմանը: ԵՄ անդամ երկրների կողմից որոշում է կայացվել 2009 թ. սկզբին նախաձեռնել նախապատրաստական աշխատանքներ ՀՀ-ԵՄ ամբողջական ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: 33.3%-ով է ստացվել Եվրոպական հարեւանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար նախատեսված դրամաշնորհը` կազմելով ավելի քան 2.3 մլրդ դրամ:



04.06.2009
ԱԺ նախագահը շնորհավորել է Իսլանդիայի խորհրդարանի նորընտիր խոսնակին
Հունիսի 4-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի խորհրդարանի (Ալթինգիի) խոսնակ տկն. Աստա Ռագնհեյդուր Յոհաննեսդոտիրին. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Իսլանդիայի Հանրապետության Ալթինգիի խոսնակ ընտրվելու կապա...

04.06.2009
ԱԺ մշտական հանձնաժողովները եզրակացություն են ներկայացնում օրինագծերի վերաբերյալ
Հունիսի 4-ին Մխիթար Մնացականյանի նախագահությամբ  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց եւ ի գիտություն ընդունվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ներկայացրած 2008 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեու...

04.06.2009
Հանդիպում ՀՀԿ խմբակցությունում
Հունիսի 4-ին խորհրդարանական  ՀՀԿ խմբացության ղեկավար Գալուստ Սահակյանը հանդիպեց  ԵԱՀԿ-ում  Մեծ Բրիտանիայի ներկայացուցչության երկրորդ քարտուղար Ջոֆ Քոլիերի եւ  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրայի հետ:  Ջոֆ Քոլիերին է վերապահվել նաեւ Եվրամիությունում Հայ...

04.06.2009
ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը քննարկեց համաներման վերաբերյալ որոշման նախագիծ
Հունիսի 4-ին Սամվել Նիկոյանի նախագահությամբ տեղի ունեցավ  2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության նպատակով ստեղծված ՀՀ  ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը:ԱԺ Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ներկայա...

04.06.2009
ԱԺ նախագահը ցավակցել է «Էյր Ֆրանս»-ի ինքնաթիռի վթարի կապակցությամբ
Հունիսի 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձներ է հղել Բրազիլիայի Ազգային կոնգրեսի Սենատի նախագահ Ժոզե Սարնեյին եւ Պատգամավորների պալատի նախագահ Միշել Տեմերին, ինչպես նաեւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժեռար Լառշեին եւ Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեին` Ատլանտյան օվկիանոս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am