Հունիսի 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձներ է հղել Բրազիլիայի Ազգային կոնգրեսի Սենատի նախագահ Ժոզե Սարնեյին եւ Պատգամավորների պալատի նախագահ Միշել Տեմերին, ինչպես նաեւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժեռար Լառշեին եւ Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեին` Ատլանտյան օվկիանոսում «Էյր Ֆրանս» ընկերության ինքնաթիռի վթարի հետեւանքով տեղի ունեցած բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:
Հայաստանի խորհրդարանի նախագահը Ազգային ժողովի եւ իր անունից, ցավակցություն ու եղբայրական զորակցություն է հայտնել Բրազիլիայի եւ Ֆրանսիայի ժողովուրդներին, իշխանություններին, ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված անձնակազմի եւ ուղեւորների ընտանիքներին ու մերձավորներին: