Մայիսի 21-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողովի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նույն հանձնաժողովի նախագահի տեղակալներ Լասլո Կոսին եւ Մաթիաս Ֆիրթլին:
Այցի ընթացքում Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի, Հայաստան-Հունգարիա բարեկամության պատգամավորական խմբի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ Նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանի հետ:
Հունգարիայի խորհրդարանական պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ` հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան: