National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.1.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
29.01.2009
ԱԺ աշխատակազմի ղեկավարը եւ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականն այցելեցին պատգամավորներին

Հունվարի 29-ին  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Աժ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը այցելեցին ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին («Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ) եւ Հակոբ Հակոբյանին («Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ):   
  
Պատգամավորները,  ըստ զանգվածային լրատվության միջոցների, բաց նամակով դիմել էին  ԱԺ  նախագահին խնդրանքով`  հրավիրել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ իրենց եւ ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությամբ: Այդ տեղեկատվության համաձայն ` նրանք նշել էին, որ իրենց մեղքը չի հիմնավորվել եւ պահանջում էին, որպեսզի գլխավոր դատախազը ներկայացնի իրենց մեղքն ապացուցող տվյալներ:

Գեղամ Ղարիբջանյանը եւ Վիկտոր Մնացականյանը պատգամավորներին պարզաբանումներ ներկայացրին իրենց դիմումի վերաբերյալ: Նշվեց, որ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն  Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ:  2008թ. մարտի 3-ի ԱԺ որոշմամբ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին եւ Հակոբ Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ  ՀՀ  գլխավոր դատախազի միջնորդությանը համաձայնություն տալուց հետո քրեական դատավարությունն ընթանում է  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով: Ընդ որում, քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, եւ քննությունը պետք է ընթանա քրեական դատավարության` օրինականության, օրենքի եւ դատարանի առջեւ հավասարության, անձի իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը հարգելու, դատական քննության հրապարակայնության, անմեղության կանխավարկածի, գործի արդարացի քննության եւ այլ սկզբունքներին համապատասխան: Միաժամանակ նշվեց, որ արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են եւ ենթարկվում են միայն օրենքին: 

ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատգամավորներին տեղեկացրեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որին հանձնարարված է օրինագծի մշակման ժամանակ հաշվի առնել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայից սահմանված չափորոշիչները եւ օրենքի` իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանեցնելու հարցը: 

Գեղամ Ղարիբջանյանը եւ Վիկտոր Մնացականյանը հետաքրքրվեցին պատգամավորների առողջական վիճակով  եւ կեցության պայմաններով:



29.01.2009
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Հունվարի 29-ին  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում  Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Պետական սուրհանդակային կապի մասին» օրինագիծը: Հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը տեղեկացրեց, որ քննարկվող օրի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am