National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.1.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
29.01.2009
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում


Հունվարի 29-ին  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում  Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Պետական սուրհանդակային կապի մասին» օրինագիծը:

Հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը տեղեկացրեց, որ քննարկվող օրինագծի հեղինակը եւ «Պետական սուրհանդակային ծառայության մասին»  օրինագծի հեղինակ Վիկտոր Դալլաքյանը  համաձայնություն են ձեռք բերել`     հանդես գալու միասնական օրենքի  նախագծով:

Հիմնական զեկուցողը` ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը նշեց, որ հաշվի առնելով սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողների լայն շրջանակը` անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն կանոնակարգել սուրհանդակային կապի ծառայությունների բնագավառի հարաբերությունները, սուրհանդակային կապի կազմակերպման սկզբունքները, այն իրականացնող մարմնի իրավունքները եւ պարտականությունները:

Բացի այդ` նշված նախագծի ընդունումը բխում է ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի որոշումից, որով ընդունվել է «Սուրհանդակային կապի մասին» մոդելային օրենքը եւ ազգային օրենսդրության մեջ օգտագործելու համար առաջարկվել անդամ պետություններին:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի  տեղակալ Գեւորգ Մհերյանը: Ըստ բանախոսի` նախագծի ընդունումը պայմանավորված է  ոստիկանությունում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման  անհրաժեշտությամբ:

Օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացումների արդյունքում ոստիկանությունում ծառայությունը ռոտացիայի միջոցով կազմակերպելը հնարավորություն կընձեռի ոստիկանության ղեկավարին ոստիկանությունում ծառայողներին  մեկ այլ ստորաբաժանում համապատասխան պաշտոնների տեղափոխել առնվազն 3 տարին մեկ անգամ, ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:

Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով կատարվող փոփոխությամբ նախատեսվում է ոստիկանության ծառայողների ատեստավորման թեստային եղանակը, ինչի հետեւանքով կբացառվեն հնարավոր սուբյեկտիվիզմի դրսեւորումները ատեստավորում անցնող ոստիկանության ծառայողների նկատմամբ:

«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ներկայացրեց  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ըստ որի` օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` ռազմական ոստիկանությունը հանդիսանում է հետաքննության մարմին, եւ նրան իրավունք է վերապահված համապատասխան հանցագործությունները կանխելու ու խափանելու նպատակով ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: 

«Օպերատիվ-հետախուզական գործության մասին» ՀՀ օրենքում ռազմական ոստիկանությունը` որպես այդ գործունեությունն իրականացնող մարմին, նշված չէ, որով էլ խոչընդոտ է ստեղծվում «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ռազմական ոստիկանության առջեւ դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար:

Օրենքների նախագծով առաջարկվում է ռազմական ոստիկանությանը վերապահել օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պետական սուրհանդակային կապի մասին» օրինագծին` ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու, իսկ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերին` նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով հետաձգեց «Արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների շրջանառության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Թիկնազորային  (պահնորդական) գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Արտաքին հետախուզության մասին», «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրինագծերի քննարկումը:



29.01.2009
ԱԺ աշխատակազմի ղեկավարը եւ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականն այցելեցին պատգամավորներին
Հունվարի 29-ին  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Աժ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը այցելեցին ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին («Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ) եւ Հակոբ Հակոբյանին («Դատապարտ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am