Ապրիլի 25-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման եւ ապրիլի 28-30 -ի ԱԺ նիստերի օրակարգի նախագծերը:
Չորրորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 2 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 45 հարց, միջազգային 5 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ ապրիլի 28-30-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն ապրիլի 28-ի ԱԺ նիստում: