Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) Բյուրոյի նիստի աշխատանքներին մասնակցելու համար Դանիայի Թագավորությունում է ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Ապրիլի 25-ին Դանիայի խորհրդարանում՝ Ֆոլկետինգում, Սարգիս Խանդանյանը հանդիպել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի եւ հանձնաժողովի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Դանիա եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Դանիացի պատգամավորները հետաքրքրվել են Հայաստան՝ մարտ ամսին իրենց կատարած այցից հետո տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների մասին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանձնաժողովների միջեւ փոխգործակցությունը: