ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ձախակողմյան «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը:
Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով պատվիրակությանը խորհրդարանում, նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները բոլոր մակարդակներում դինամիկ զարգանում են: Նա շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար:
Ժան-Լյուկ Մելանշոնը նշել է, որ Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանի:
Կողմերը քննարկել են փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր: