Աշխատանքային այցով Բեռլինում էին ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:
ԵԱՀԿ ԽՎ անդամ երկրների խորհրդարանականների հետ հայ պատգամավորները մասնակցել են «Լայնսվայլեր» սեմինարին, որի նպատակն էր վերլուծել ԵԱՀԿ տարածաշրջանում քաղաքականության եւ անվտանգության ներկա վիճակը, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության մարտահրավերները:
Քննարկումների ընթացքում մասնակիցները նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացում վերջին դրական տեղաշարժերը, ընդգծել, որ անհրաժեշտ են շարունակական ջանքեր՝ կայուն խաղաղության պայմանագրի համաձայնեցման եւ տարածաշրջանում փոխկապակցվածության զարգացման համար:
«Լայնսվայլեր» սեմինարն ամենամյա քննարկումների շարք է, որը կազմակերպվում է ԵԱՀԿ ԽՎ-ի եւ Գերմանիայի Բունդեսթագի կողմից՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: