Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 16-ին գումարել է արտահերթ նիստ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակն առաջարկում է օգոստոսի 3-ը նշել որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 3-ը հիշատակի օր նշելն ու այն առանձնացնելը համարել է որպես ՀՀ-ում ազգային փոքրամասնություն համարվող եզդիների նկատմամբ համերաշխության լրացուցիչ դրսեւորում:
Առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը չի փոփոխվել:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: