National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.9.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
27.09.2006
Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը


Ազգային ժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստն սկսվեց քննարկված նախագծերի քվեարկությամբ.ԱԺ պատգամավորներն ընդունեցին առաջին ընթերցման ներկայացված «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, իսկ երկրորդ ընթերցման ներկայացված «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, անհրաժեշտ ձայներ չստանալով, մերժվեց:

Ազգային ժողովը շարունակեց քննարկել նախորդ նիստում ընդհատված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւդրանց առնչվող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»օրենքների նախագծերը:

ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Արշակ Սադոյանը ներկայացված փոփոխությունները պայմանավորեցին ընդդիմադիր քաղաքական գործիչներին նախընտրական շրջանում եթերից զրկելու նպատակադրմամբ, անընդունելի համարեցին Հանրային ռադիոհեռուստատեսությանը մոնոպոլ իրավունքներ, իսկ Ազգային հանձնաժողովին մասնավոր հեռուստաընկերությունների աշխատանքներին հանիրավի միջամտելու լրացուցիչ ֆունկցիաներ տալը:

Քննարկվող նախագծերի վերաբերյալ ՀՀԴ խմբակցության տեսակետը հայտնող Գեղամ Մանուկյանը նկատեց, որ օրինագիծը սահմանադրական փոփոխություններով պայմանավորելը` բացառությամբ Ազգային հանձնաժողովի ձեւավորմանը վերաբերող դրույթից, հիմնավորված չէ, անընդունելի է առանց հասարակական եւ մասնագիտական լուրջ քննարկման, բազմաթիվ թերություններով նման օրինագիծ ներկայացնելը, եւ առաջարկեց կառավարությանը օրինագիծը հետ վերցնել եւ հանգամանալից քննարկումների արդյունքում միայն բարեփոխված նախագիծ ներկայացնել ԱԺ-ի դատին:

Ազգային ժ ողովի նախագահ Տիգրան Թորոսյանը  արտահերթ ելույթում անընդունելի համարեց սահմանադրական փոփոխություններից բխող նախագծերի վերաբերյալ մերժողական դիրքորոշումը եւ համոզմունք հայտնեց, որ արդյունավետ լուծումը կառուցողական առաջարկներով թերությունները վերացնելը պետք է լինի: Աժ նախագահը նշեց, որ ինքը նույնպես ունի բազմաթիվ վերապահումներ նախագծի մի շարք դրույթների շուրջ, ավելին` օրինագծում կան անգամ սկզբունքային թերություններ, բայց առաջարկում է առաջին ընթերցումից հետո կազմակերպել լուրջ քննարկումներ, բարելավել նախագիծը եւ երկրորդ ընթերցման ժամանակ միայն արտահայտել դիրքորոշում, կլինի դա մերժողական, թե դրական:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը դիմեց պատգամավորներին եւ ռադիոհեռուստատեսության ներկայացուցիչներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել օրինագծի բարելավմանը կառուցողական առաջարկներով, որոնք կներառվեն օրինագծում մինչեւ երկրորդ ընթերցում:

Պատգամավորները քննարկեցին նաեւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հ Հ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Նախագիծը ՀՀ տարածք մտնող ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերաբերյալ պահանջները խստացնելու նպատակ ունի` բնապահպանական վճարի ավելի բարձր դրույքաչափեր կիրառելով այն սուբյեկտների նկատմամբ, որոնց ավտոմեքենաների բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի նորմաները:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը,ըստ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի, նպատակ ունի հանքային ջրերի հանքավայրերի եւ հանքահորերի շահագործման համար պետական տուրքի դրույքաչափերը տարբերակել ըստ հանքային ջրերի օգտագործման նպատակների` պակաս շահութաբեր տեսակների համար սահմանելով ավելի ցածր դրույքաչափ: Պետական տուրքի դրույքաչափերի առաջարկվող տարբերակումը հնարավորություն կտաընդլայնել շահագործվող հանքային ջրերի հանքավայրերի շրջանակը` խթանելով ընդերքօգտագործման բնագավառում փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեությունը եւ ավելացնելով պետության եկամուտները:

Համանուն օրենքի մեկ այլ փոփոխությամբ, որը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գագիկ Խաչատրյանը, առաջարկվում է գյուղատնտեսական փոխադրամիջոցների պետական համարանիշ ձեռք բերելու, կորցրած համարանիշները վերականգնելու համար գանձվող դրույքաչափերը պակասեցնել 50 տոկոսի չափով, իսկ 20-րդ հոդվածի մի շարք կետերի ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկրվող եւ արտահանվող մթերքների հավաստագրերի եւվաճառքի թույլտվություն տալու համար պետական տուրքերի գանձումը խոչընդոտում է ՀՀ տարածքում ապրանքների ազատ տեղաշարժմանը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որի նպատակը արտարժույթով սահմանված չափորոշիչները դրամով արտահայտելն է: Հաշվարկների հիմքում դրվել է 1 ԱՄՆ դոլարը = 500 դրամ հաշվարկը, որով եւ նախատեսվել է 2005 թվականի պետական բյուջեի եկամտային մասը:

Քննարկվեցին նաեւ «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին», երկրորդ ընթերցման ներկայացված «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, «ԱՊՀ տնտեսական դատարանի կարգավիճակի մասին» համաձայնագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության համար դադարեցնելու նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ նախագահի առաջարկն ընդունելու մասին եւ «ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ ընդունող պետությունում պաշտոնական պարտավորություններ կատարող ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի մասին» միջազգային պայմանագրերը:

Սպառելով օրակարգը` Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը, չքվեարկված օրինագծերի քվեարկությունը հետաձգվեց:


27.09.2006
Խորհրդարանում սկսվեցին ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի աշխատանքային քննարկումները
Սեպտեմբերի 27-ին ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ փորձագետների, միջազգային կազմակերպությունների, ԿԸՀ ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ Ազգային ժողովում սկսվեցին ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումները:Բացելով նիստի աշխատանքներ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am