National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.9.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
27.09.2006
Խորհրդարանում սկսվեցին ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի աշխատանքային քննարկումները

Սեպտեմբերի 27-ին ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ փորձագետների, միջազգային կազմակերպությունների, ԿԸՀ ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ Ազգային ժողովում սկսվեցին ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումները:

Բացելով նիստի աշխատանքները, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց փորձագետներին քննարկումներին մասնակցելու պատրաստակամության համար`այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ քաղաքական ուժերի միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել: ԱԺ նախագահը նշեց, որ շրջանառության մեջ գտնվող մի շարք քաղաքական ուժերի ներկայացրած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումների հիմքում եղել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ ներկայացուցիչների համատեղ եզրակացությունը: Քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ համատեղ եզրակացության առաջարկությունները ընդգրկել նախագծի մեջ, բացառությամբ`  28-րդ, 42-45-րդ եւ 56-րդ կետերի: Համատեղ եզրակացության մեջ հարցադրումներ է ին եղել երկու գործընթացների ընթացակարգի առնչությամբ: Հարցադրումներից մեկը վերաբերում էր քվեարկության ընթացակարգին, որը փորձագետների կարծիքով բավականին բարդացված է, մյուսը` բողոքարկման ընթացակարգին: Նախագծի հեղինակների հետ քննարկման արդյունքում որոշվել է բոլոր առաջարկությունները ներառել նախագծում` քննարկման առարկա թողնելով վերոնշյալվեց կետերը եւ երկու ընթացակարգերը: Պարոն Թորոսյանը նշեց, որ մեկ շաբաթ առաջ փորձագետներին ուղարկվել է այն նախագիծը, որտեղ հաշվի էին առնված ընդունված առաջարկությունները: Խորհրդարանինախագահը հույս հայտնեց, որ քննարկումները կընթանան փոխադարձ համաձայնության պայմաններում:

Նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումներն ընթացան ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները եւ անգործությունը բողոքարկելու կարգի, դիտորդների իրավունքների, պարտականությունների եւ գործունեության երաշխիքների, ընտրական օրենսդրության խախտումների համար պատասխանատվության, ընտրական հանձնաժողովի անդամների ետկանչի, ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման հարցերի շուրջ:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումները կշարունակվեն սեպտեմբերի 28-ին:


27.09.2006
Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը
Ազգային ժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստն սկսվեց քննարկված նախագծերի քվեարկությամբ.ԱԺ պատգամավորներն ընդունեցին առաջին ընթերցման ներկայացված «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, իսկ երկրորդ ընթերցման ներկայացված «Հասարակության...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am