National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.9.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
15.09.2006
Ուկրաինայի դեսպանը Ազգային ժողովում

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոյին:

Դեսպանը խորհրդարանի նախագահին փոխանցեց Ուկրաինայի Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Մորոզի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյա տարեդարձի առիթով: Նա պարոն Թորոսյանին իրազեկեց Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններից հետո կայացած քաղաքական համաձայնությունների մասին, որոնց արդյունքում ստորագրվել է «Ազգային միասնության Ունիվերսալը», ընտրվել է խորհրդարանի ղեկավարությունը, կազմվել է նոր կառավարություն: Նշելով միջխորհրդարանական համագործակցության լավ ավանդույթները` պարոն Բոժկոն կարեւորեց նորընտիր Գերագույն Ռադայի հետ այդ կապերի շարունակումն ու խորացումը:

Շնորհակալություն հայտնելով ուղերձի համար` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց երկու երկրների եւ, մասնավորապես, խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացումը, քանի որհետխորհրդային նույն մեկնակետից ելած երկրների համար դա ուսանելի ու օգտակար կարող է լինել: Միաժամանակ ընդգծվեց, որ համագործակցության համար շատ կարեւոր է, որ այն ունենա ոչ միայն արարողակարգային, այլեւ գործնական բաղադրիչ, ինչը, ցավոք, հաճախ ոչ միայն բացակայում է, այլեւ ունի հակառակ ուղղություն, քանզի Ուկրաինան երբեմն դրսեւորում է բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում: Ընդորում, ոչ միայն խորհրդարանական կառույցներում:Այդ շրջագծում Աժ նախագահն անդրադարձավ նաեւ վերջին օրերին Ուկրաինայի նախագահի Բաքվում արած որոշ հայտարարությունների` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման ճանապարհների առնչությամբ, նշելով, որ դրանք չեն նպաստում հակամարտության լուծմանը եւ հակասում են ԵԱՀԿ սկզբունքներին, որի անդամ է նաեւ Ուկրաինան: Նույնն է խնդիրը ՄԱԿ-ում` վերջերս հակամարտությունների հարցի արծարծման պարագայում: Պարոն Բոժկոն խոստացավ Հայաստանի խորհրդարանի նախագահի մտահոգությունները փոխանցել իր երկրի ղեկավարությանը:

Կողմերն անդրադարձան նաեւ փոխադարձ կարեւորության այլ հարցերի:


15.09.2006
Բալկանյան ակումբի անդամները խորհրդարանում
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Բուլղարիայի Հանրապետության նախկին նախագահ, Բալկանյան քաղաքական ակումբի նախագահ Ժելյու Ժելեւի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Ստեֆան Դիմիտրովը: Պարոն Ժելեւը խորհրդարանի նախագահին...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am