National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.9.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
15.09.2006
Բալկանյան ակումբի անդամները խորհրդարանում

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Բուլղարիայի Հանրապետության նախկին նախագահ, Բալկանյան քաղաքական ակումբի նախագահ Ժելյու Ժելեւի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Ստեֆան Դիմիտրովը:

Պարոն Ժելեւը խորհրդարանի նախագահին իրազեկեց Բալկանյան քաղաքական ակումբի գործունեության եւ Հայաստան իր այցի նպատակների մասին. նշվեց, որ Բալկանյան ակումբը համանուն տարածաշրջանի երկրների նշանավոր քաղաքական գործիչներին ու մտավորականներին միավորող ոչ կառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2001-ին, Սոֆիայում, ունի 60 անդամներ 12 երկրներից` գործող ու նախկին նախագահներ, վարչապետներ, նախարարներ, պատգամավորներ, մտավորականներ: Ակումբն ապաքաղաքական է.կանոնադրության համաձայն` անդամները քաղաքական խնդիրներ չեն քննարկում, ընտրապայքարներին չեն մասնակցում, մտքերի փոխանակության եւ բանավեճերի արդյունքում ծնվող առաջարկությունները նպաստում են համատեղ որոշարկված գերակայությունների ուղղությամբ աշխատանքերին, մասնավորապես` Բալկաններում հաղորդակցուղիների վերականգնման ու գործարկման եւ էներգակիրների ապահովման հարցերի լուծմանը: Պարոն Ժելեւի Հարավային Կովկաս ու Հայաստան այցի նպատակը տարածաշրջանում համանման քաղաքական ակումբի ստեղծման հնարավորությունների քննարկումն ու պարզաբանումն է:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը դրական գնահատեց նման կառույցի ստեղծումը, հիշեցնելով Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության փորձը: Խորհրդարանի նախագահը նշեց, որ ինքը տարածաշրջանային համագործակցության կողմնակից լինելով` հնարավորը կանի նման կառույցի կայացման համար նաեւ Հարավային Կովկասում , եթե որոշարկված լինեն այն գաղափարները, սկզբունքները ու արժեքները, որոնց շուրջ կարող են իրապես արդյունավետ եւ որոշակի արդյունքներ ապահովող քննարկումներ լինել: Պարոն Թորոսյանը նման միավորիչ գաղափար համարեց եվրաինտեգրումը, որը ժամանակ ու ջանքեր, տեւական աշխատանք պահանջող գործընթաց է: Այդ առումով կարեւորվեց ԵԽԽՎ անդամակցելիս ստանձնած պարտավորությունների կատարումը տարածաշրջանի երկրների կողմից:

Կողմերն անդրադարձան նաեւ հակամարտությունների եւ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, որին կարող է նպաստել եվրաինտեգրման խորացումը եւ եվրոպական արժեքային համակարգը: Պարոն Ժելեւը նշեց, որ Բալկանների համար դժվարլուծելի խնդիր է Կոսովոյի հակամարտության հաղթահարումը. ակնհայտ է, որ արմատական եւ բոլորի համար ընդունելի լուծումներ միանգամից չեն գտնվում, բայց ժամանակն իր հետ բերում է նաեւ իր լուծումները: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ հակամարտությունները ունեն իրենց պատմությունը, արմատները, առանձնահատկությունները եւ հաղթահարման համընդհանուր բանալի լիներ չի կարող, այդ առումով կարեւորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, որի ձեւաչափից դուրս լուծումների որոնումը չի նպաստում բուն կոնֆլիկտի հաղթահարմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:


15.09.2006
Ուկրաինայի դեսպանը Ազգային ժողովում
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոյին:Դեսպանը խորհրդարանի նախագահին փոխանցեց Ուկրաինայի Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Մորոզի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյա տարեդարձի առիթով: Նա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am