National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.9.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
27.09.2023
Համաձայնագրի վավերացումը կնպաստի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը
1 / 9

Նախագծով առաջարկվում է վավերացնել Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) 27-րդ համագումարի շրջանակում ընդունված «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը, որը կնպաստի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի նիստում այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` ներկայացնելով ««Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ համաձայնագրով կարգավորվում են փոստային դրամական միջոցների փոխադրության հետ կապված բոլոր ծառայությունները, այդ թվում` թղթային փոխադրումները եւ էլեկտրոնային փոխանցումները, սահմանվում են նշանակված օպերատորների պարտականությունները եւ պատասխանատվության հետ կապված հարցերը:

Ըստ փոխնախարարի` օպերատորների միջեւ կնքված պայմանագրով սահմանվում են դրամական փոխանցումների արժույթը, մեկ գործարքի առավելագույն գումարը, փոխանցումների վճարման առավելագույն ժամկետը, փոխհաշվարկի պարբերականությունը, իրականացման տեխնոլոգիան, կողմերի պատասխանատվությունը, պարտավորությունները եւ այլ դրույթներ:

Նշվել է նաեւ, որ համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության նշանակած օպերատորին ներգրավել ֆինանսական վճարումների ծառայությունների բոլոր տեսակի ցանցերում, որը հնարավորություն կընձեռի ՀՓՄ ցանկացած անդամ պետության հետ հնարավորինս սեղմ ժամկետներում փոստային դրամական փոխադրությունների փոխանակում իրականացնել ե'ւ թղթային, ե'ւ էլեկտրոնային եղանակով:

Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականից անդամակցում է ՀՓՄ-ին, որը Միջկառավարական միջազգային կազմակերպություն է եւ ունի ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալության կարգավիճակ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ ըստ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության` համաձայնագրից բացակայում է կարեւոր երկու փաստաթուղթ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հարցը լիագումար նիստում քննարկվելուց առաջ կներկայացվեն բոլոր փաստաթղթերը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:


27.09.2023
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան կազմակերպած ՉԺՀ անկախության 74-րդ տարեդարձի առթիվ ընդունելությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան կազմակերպած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անկախության 74-րդ տարեդարձի առթիվ ընդունելությանը, հանդես եկել բացման խոսքով: «Ձե'րդ գերազա...

27.09.2023
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցելու է Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում է` մասնակցելու Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին: Գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների խորհրդարանների խոսնակներ, դիտորդ երկրների խորհրդարանականներ, ինչպես նաեւ ...

27.09.2023
Հայ եւ իտալացի խորհրդարանականները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Իտալիայի Սենատի արտաքին եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի առցանց համատեղ նիստը: Ողջունելով իտալացի գործընկերներին` հայ խորհրդարանականները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակն ու...

27.09.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հարկային ծառայության մասին» ...

27.09.2023
Քննարկվել են «Զբոսաշրջության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները
Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները նպաստելու են քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանությանը, զբոսաշրջային գործունեության ծառայություններին եւ սուբյեկտներին ներկայացվող պահանջների հստակեցմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տնտեսական, մարդկային ռեսուրսների համաչափ զարգացմանը...

27.09.2023
Նախագծի ընդունմամբ կիրականացվի արդյունավետ հարկային վարչարարություն
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել շրջանառության հարկ վճարողների իրացման շրջանառությունների թերհայտարարագրման հնարավոր ռիսկերը` իրականացնելով արդյունավետ հարկային վարչարարություն: Ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը`...

27.09.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Համաշխարհային փոստային կոնվենցիայի վավերացմանը վերաբերող հարցին
ՀՓՄ-ի կոնվենցիան այն հիմնական փաստաթուղթն է, որը կարգավորում է ՀՀ-ի փոստային նշանակված օպերատորի իրավահարաբերությունները, փոխհարաբերությունները եւ պարտավորությունները ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի հերթական նիստում քննարկման ներկ...

27.09.2023
Մաքսային հսկողության գոտիներում կսահմանվեն վարքագծի պարտադիր կանոններ
Առաջարկվում է հստակեցնել մաքսային ծառայողների կողմից անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը` դրանք դարձնելով գործնականում ավելի կիրառելի, առավել մոտարկելով վարչական ձերբակալման ենթարկելու վարույթային նպատակներին: Միեւնույն ժամանակ, սահմանվում է մաքսային հսկողության գոտիներում վարքագծի կանոնն...

27.09.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am