National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.9.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
07.09.2023
Կարգելվի տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ, ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում
1 / 6

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ, ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում եւ սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելվելու է:

Այս մասին ասել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը:

Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի եւ Հրաչյա Հակոբյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 7-ի նիստում:

Ըստ առաջարկվող լրացումների՝ տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում պետք է տեղադրեն իրազեկման ցուցանակներ: Դրանք պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի տեսանելի լինեն մինչեւ տեսահսկման տարածք մտնելը: Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման արդյունքում ստացված տվյալները տրամադրվելու են օրենսդրությամբ սահմանված կարգով: Լուսինե Բադալյանի խոսքով ստացվել են հիվանդանոցներում տեսալուսանկարող սարքերի տեղակայման վերաբերյալ բազմաթիվ բողոքներ: «Ըստ էության՝ հարցն ընդհանրապես կարգավորված չէր: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է բժշկական ծառայությունների տրամադրման ժամանակ բժշկական գաղտնիքի պահպանման, մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրների բացառման անհրաժեշտությունից»,- նշել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
 


07.09.2023
Պետական նպատակային ծրագրերի շրջանակում հիվանդի օրգանիզմ ներպատվաստվող ցանկացած բժշկական արտադրատեսակ պետք է ունենա ծագման սերտիֆիկատ եւ արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագիր
Սա շատ կարեւոր փոփոխություն է, որ կատարում ենք օրենքում: Փոփոխությամբ կամրագրվի, որ պետական նպատակային ծրագրերի շրջանակում հիվանդի օրգանիզմ ներպատվաստվող ցանկացած բժշկական արտադրատեսակ պետք է ունենա ծագման սերտիֆիկատ եւ արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագիր: Այս մասին ասել է պատգամավո...

07.09.2023
Պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների տնօրենների հավակնորդների համար կսահմանվեն միասնական պահանջներ
Առողջապահական համակարգի առաջնային օղակում գործող կազմակերպություններն ունեն տարբեր կազմակերպաիրավական ձեւեր: Նույն գործառույթն իրականացնող ԲԿ-ների մի մասը ՀՈԱԿ-ներ են, մյուսը՝ ՊՈԱԿ-ներ, կան եւ մի քանի ՓԲԸ-ներ: Խնդիրը պետք է լուծել, ու բոլոր ԲԿ-ները բերել միեւնույն կազմակերպաիրավական ձեւին: Այս մասին...

07.09.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ համապատասխանեցվում են առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրության իրավակարգավորումները
Փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝ պայմանավորված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի՝ մարտի 4-ի ՀՕ-42 օրենքում 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքով կատարված փոփոխությամբ, որի համաձայն՝ օրենքը շարադրվել է...

07.09.2023
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ- ում իր առաքելությունն ավարտող Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-նիդերլանդական հարաբերությունների ...

07.09.2023
ՀՀ-ում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնական պատվիրակությունների եւ պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների օգտվելու կարգն այսուհետ կսահմանվի վարչապետի որոշմամբ
Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.9-րդ հոդվածը լրացնել նոր մասով, ինչի արդյունքում ՀՀ վարչապետի որոշմամբ կսահմանվի Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնակա...

07.09.2023
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.09.2023
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am