National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.05.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ կներդրվի կամավորի եւ կամավոր աշխատանքի նոր ինստիտուտ
1 / 7

«Կամավոր աշխատանքի մասին» եւ կից նախագծերի փաթեթը կարգավորում է կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սահմանում կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքները, կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի վճարման, ինչպես նաեւ կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկությունները:

Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը` մայիսի 23-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը:

Փոխնախարարը, անդրադառնալով նախագծում ամրագրված կամավոր աշխատանքի սկզբունքներին, շեշտադրել է կամավոր աշխատանքի ազատության, կամավոր աշխատանքի անհատուցելիության, կամավոր աշխատանքի սուբյեկտների իրավահավասարության կարեւորությունը:

Նշվել է, որ օրենքի նախագծի հիմնական նպատակը գիտական, կրթական, մշակութային, սոցիալական եւ այլ խնդիրների լուծման օժանդակությունն է, ինչպես նաեւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց օգնություն ցուցաբերելը:

Ըստ փոխնախարարի` կամավոր աշխատանքով կարող են զբաղվել բոլորը. տարիքային եւ քաղաքացիության սահմանափակումներ չկան: Առանձնահատկություններ են սահմանվում մինչեւ 16 տարեկան քաղաքացիների համար:

Ռուբեն Սարգսյանը նշել է, որ նախատեսվել է նաեւ այն կազմակերպությունների շրջանակը, որոնք անհրաժեշտության դեպքում իրավունք են ունենալու ներգրավել կամավորների: Դրանք են` հանրային իշխանության, այդ թվում` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ իրավաբանական անձինք եւ հիմնարկները, ինչպես նաեւ հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող` շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք:

Նշվել է, որ կամավոր աշխատանքի ներգրավելու համար անհրաժեշտ է ունենալ կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, որը համարվում է քաղիրավական պայմանագիր, ինչով էլ սահմանվում են հիմնական պահանջները: Նախագծում նախատեսվել են որոշակի իրավունքներ եւ լիազորություններ թե' կամավորների, թե' կազմակերպությունների համար:

Նշվել է նաեւ, որ օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս կամավոր աշխատանքի ընթացքում իրականացնել իրազեկում կամավոր աշխատանքի մասին, պայմանագրում սահմանել ապահովագրություն, կամավորի կողմից կատարված ծախսերի փոխհատուցում:

Ըստ փոխնախարարի` կամավոր աշխատանքը համարվելու է աշխատանքային փորձառություն, ինչը հնարավորություն կտա աշխատաշուկայում առավել դյուրին կերպով ինտեգրվել կամավոր աշխատանքի: Իսկ որոշ աշխատանքներ, որոնք նեղ մասնագիտական են, կամավորը պետք է ներկայացնի դրա վերաբերյալ վկայական կամ լիազորագիր:

Նշվել է, որ նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ-ում տեղի են ունեցել լսումներ, ինչպես նաեւ այն քննարկվել է գլխադասային հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Ռուբեն Սարգսյանը փաստել է, որ հաշվի առնելով քննարկումների ընթացքում հնչած կարծիքները` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կկատարվեն փոփոխություններ:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հանրությանն իրազեկելու համար հետաքրքրվել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում կենսաթոշակի եւ ստաժի կապի վերաբերյալ:

Ռուբեն Սարգսյանն ի պատասխան նշել է, որ նոր հասկացությունը, որ ներառվել է օրենքում, աշխատանքային փորձառությունն է, ինչն աշխատանքային ստաժ չի համարվում: Հետեւաբար որեւէ պահում չի կատարվելու եւ որեւէ գումար չի մտնելու կենսաթոշակային հիմնադրամ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հետաքրքրվել է, թե արդյոք կամավոր աշխատանքի ավարտից հետո կամավոր աշխատողին վկայական տրվելու է կամավոր աշխատանքի վերաբերյալ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը պատասխանել է, եթե կամավորը ցանկանում է իր աշխատանքը որեւէ տեղ ներկայացնել, ապա դիմում է տվյալ կազմակերպությանը, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տրամադրել տեղեկանք կամավոր աշխատանքի մասին: Այդ տեղեկանքի ձեւը կսահմանվի Կառավարության որոշմամբ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է` հնարավո՞ր է արդյոք կամավոր աշխատանքը միայն ուսանողների համար սահմանել որպես աշխատանքային փորձ:

Ի պատասխան` փոխնախարարը նշել է, որ Աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխություններով ներդրվել է ապագա շրջանավարտների կամ մեկ տարվա շրջանավարտի համար փորձնակի ինստիտուտ, որը փորձ ձեռք բերելու հնարավորություն կտա: Ըստ փոխնախարարի` օրենքով կամավոր աշխատանքը չի համարվում փորձ: Այլ երկրներում, որտեղ ներդրվել է կամավորության ինստիտուտը, գործատուի հայեցողությանն է թողնվել աշխատանքային փո՞րձ, թե՞ փորձառություն համարել կամավոր աշխատանքը:

Հարակից զեկուցող, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ մեր հասարակության մեջ կա կամավոր աշխատանքի մեծ փորձ, սակայն այն օրենսդրորեն խթանելու անհրաժեշտություն էր առաջացել, ինչին էլ ուղղված է նախագիծը: Պատգամավորի հավաստմամբ վիճակագրական տվյալների համաձայն վերջին 3-4 տարիներին Հայաստանում կամավոր աշխատանքների մեջ ներգրավված են եղել 36 հազար քաղաքացիներ, որոնք եղել են մշտական զբաղվածություն ունեցողներ, գործազուրկներ, թոշակառուներ, ուսանողներ, դպրոցահասակներ եւ այլք:

Ըստ նրա` նախագծով նախանշվել են այն ոլորտները, որոնք առաջնահերթ են պետության համար եւ բացառություն են կազմել այն ոլորտները, որտեղ կամավոր աշխատանքով զբաղվելու համար պարտադիր են մասնագիտական որոշակի գիտելիքներ, հմտություններ եւ որոշակի փորձ: Նշվել է, որ երբեմն պետության մեջ լինում են զգայուն իրավիճակներ, երբ պետության ռեսուրսները քիչ են, եւ խնդիրների լուծման համար մեզ պետք է գալիս մեր քաղաքացիների անմիջական օգնությունը:

Նշվել է, որ նախագիծը մշակողները խուսափել են գերկարգավորումներից: Կամավորության խթանումը ՀՀ-ում նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում է ձեւակերպված, եւ պետությունը որպես հանձնառություն` ունի նաեւ սա, ինչը շատ կարեւոր գործիք է, որ կարողանանք կամավորության ինստիտուտը ձեւավորել մեր հասարակության մեջ:

Մտքերի փոխանակությանը Զարուհի Բաթոյանը փաստել է, որ օրենսդրական նախաձեռնությունը բարիք ստեղծելու, անշահախնդիր նվիրելու մասին է եւ նախագիծը դրական փորձը ինստիտուցիոնալ դարձնելուն է ուղղված: Պատգամավորը հորդորել է տարեց մարդկանց, տնտեսվարողներին, կազմակերպություններին ակտիվորեն ներգրավվել կամավոր աշխատանքներում:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ներդրվում է նոր ինստիտուտ` կամավոր աշխատանքի եւ կամավորի ինստիտուտը: Ըստ նրա` հասարակական կազմակերպություններն ու պետական մարմինները մեծապես օգտվում են կամավոր աշխատանքից: Կամավորները մեծագույն սիրով ներգրավվում են այդ աշխատանքներում: Ներկա կարգավորումը գալիս է լրացնելու օրենսդրական բացերը: Պայմանագրային հարաբերությունների վրա է դրվում կամավոր աշխատանքը:

Կարեւորվել է այն հանգամանքը, որ բուն օրենքը բերում է բազմաթիվ փոփոխություններ այլ օրենքներում, օրինակ` «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությամբ դատական հայցերն ազատվում են պետական տուրքից:

Նշվել է նաեւ, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կկատարվեն որոշակի փոփոխություններ:
 


23.05.2023
Հաշվեքննիչ պալատի նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել 2022 թ. տարեկան հաղորդումը
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը մայիսի 23-ի ԱԺ հերթական նիստում ներկայացրել է պալատի 2022 թվականի տարեկան հաղորդումը: Նրա խոսքով 2022 թվականին Հաշվեքննիչ պալատն ապահովել է իր գործունեության կատարումը, որը համահունչ է եղել արտաքին պետական հաշվեքննության գործառույթի առավելությանը, այն ...

23.05.2023
Մանրամասն կսահմանվեն ՀՀ-ում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքին առնչվող հարաբերությունները
Նախաձեռնության նպատակն է առավել ճշգրիտ, մանրամասն եւ Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի պահանջներին համապատասխան սահմանել ՀՀ-ում բույսերի սորտերի  ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման եւ արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման...

23.05.2023
Քանի դեռ նորակառույց շենքում գնված բնակարանի վկայականը չի տրվել, վճարված գումարի 75 տոկոսը բանկում սառեցված կմնա. Գեւորգ Պապոյան
Քանի դեռ գնված բնակարանը շահագործման չի հանձնվել, բնակարանի վկայականը չի տրամադրվել, դրա դիմաց վճարված գումարի 75 տոկոսը պետք է սառեցված լինի: Այս մասին մայիսի 23-ին ԱԺ նիստում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում...

23.05.2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովը մայիսի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Կառավարության հեղինակած ««Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է շատ երկրներում, այդ թվո...

23.05.2023
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը շարունակաբար զարգացնում են փոխհամագործակցության ոլորտները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը եւ ՀՀ  ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտ...

23.05.2023
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 23-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին: Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստանի եւ Միացյալ ...

23.05.2023
Ի՞նչ իրավունքներ կունենան Ջրային պարեկային ծառայողները. խորհրդարանը քննարկել է «Ոստիկանության մասին» օրենքում առաջարկվող լրացումը
Նախագծերով առաջարկվում է անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ ապահովել Գեղարքունիքի մարզում Ջրային պարեկային ծառայության մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման համար, որը կարողանալու է լճի մակերեւույթին ու առափնյա հատվածում իրականացնել պարեկային մասնագիտացված ծառայություն: Վերջինս կտարբերվի ցամաքայ...

23.05.2023
Սահմանամերձ համայնքների անվտանգության եւ կայունության ապահովումը մեր առաջնահերթ խնդիրն է. Հերիքնազ Տիգրանյան
Անվտանգային հարցերը մեզ համար ստեղծում են նոր սոցիալական խնդիրներ. ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը մայիսի 23-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության խորհրդական Քրիստոֆ Քացախյանի եւ դեսպանության քաղաքական հարցերով կցորդ Մարի Բուչակջյանի հետ հանդիպման ժ...

23.05.2023
Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 845.281 դրամ. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ծրագրում նախատեսված կազմակ...

23.05.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նաեւ պաշտոնավարող դատավորների համար սահմանել բժշկական զննության իրականացման հնարավորություն
Կառավարության հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկը կիրառելի դարձնել նաեւ պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաեւ վերջիններիս համար նախատեսել բժշկական զննութ...

23.05.2023
Պետական հողամասերի օտարումից առաջացած գումարի 30 տոկոսը կփոխանցվի համայնքին. Վաչե Տերտերյան
Այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություն, համաձայն որի` հետայսու, բացի պետական գույքի մասնավորեցումից առաջացած գումարների 30 տոկոսի, համայնքային բյուջեի եկամուտ կհամարվեն ու բյուջեներ կփոխանցվեն նաեւ պետական հողամասերի օտարումից առաջացած գումարների 30 տոկոսները: Այս մասին մայիսի 23...

23.05.2023
Գործադիրը նախատեսում է Քննչական կոմիտեի քննիչներին վճարել ամսական հավելում. ԱԺ-ն նախաձեռնությունը քննարկել է առաջին ընթերցմամբ
Հայաստանում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի մոտ 95 տոկոսը քննվում է Քննչական կոմիտեում: Քրեական գործերի նման քանակական աճի պայմաններում Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամանակը հաճախ հասնում է 12-13 ժամի: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի խոսքով վե...

23.05.2023
Երեւանի քաղաքային իշխանությունների ընդունած իրավական ակտերն առաջարկվում է հրապարակել նաեւ համապատասխան միասնական համակարգում
Գործադիրը փոփոխություններ ու լրացում է առաջարկում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Նոր կարգավորումներն ԱԺ մայիսի 23-ի նիստում ներկայացնելով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքային իշխանությունների ըն...

23.05.2023
Առաջարկվում է հստակեցնել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առկա կարգավորումները
Ազգային ժողովը մայիսի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես...

23.05.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մայիսի 23-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: Խորհրդարանի որոշմամբ նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել ԱԺ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացած ««Տեղական ին...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am