National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.05.2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 1

Ազգային ժողովը մայիսի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Կառավարության հեղինակած ««Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում, փոխվարչապետների գործառութային եւ արարողակարգային ավելի մեծ դերակատարմամբ եւ այցերը պատշաճ մակարդակով ու օպերատիվ կազմակերպելու հանգամանքով: Գործադիրն առաջարկում է այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատներից ավազի արդյունահանում իրականացվող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում ընդերքօգտագործման իրավունքը լիազոր մարմնի որոշմամբ կասեցնել մինչեւ վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշումն ուժի մեջ մտնելը: Ընդ որում, ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը ենթակա է անհապաղ կատարման: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի խոսքով ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու նպատակով ազգային անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմինը կամ ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը լիազոր մարմնին է ներկայացնում համապատասխան գրություն` հիմնավորող փաստաթղթերով: Լիազոր մարմինը փաստաթղթերն ուսումնասիրում եւ ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է դրանք ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Նախագծերի փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն ափապաշտպան արգելապատնեշների կառուցման համար գետի ավազն օգտագործելու նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ տեղի են ունեցել տարբեր ձեւաչափերով քննարկումներ: Ըստ հարակից զեկուցողի` հանձնաժողովի կարծիքով առաջարկվող կարգավորումները խնդրի լուծման համար բավարար չեն. օրենսդրական փաթեթը ստացել է բացասական եզրակացություն: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիմնական զեկուցողին առաջարկել է նախագծերի փաթեթը քննարկումների փուլ տեղափոխելու առաջարկությամբ հանդես գալ: Նա կոչ է արել բոլոր պատկան մարմիններին դեռեւս գործող կարգավորումների շրջանակում անել առավելագույնը, որպեսզի կանխվեն ավազի ապօրինի արդյունահանման դեպքերը, իսկ փաստացի կատարված դեպքերի մասով` իրականացվեն պատշաճ գործողություններ: Հանձնաժողովի նախագահի տեղակալը նաեւ տեղեկացրել է, որ Տեսչական մարմինը խոշորամասշտաբ բացահայտումներ է արել, որի վերաբերյալ եղել են նաեւ պաշտոնական հաղորդագրություններ: «Այս փուլում, երբ ՀՀ-ում ընթանում են ծավալուն շինարարական աշխատանքներ շինանյութերի, այդ թվում` ավազի նկատմամբ պահանջարկը զգալիորեն մեծացել է: Մեծացել է նաեւ ավազն ապօրինի կերպով արդյունահանելու գայթակղությունը, ինչի հետեւանքով ոչ միայն պետական բյուջեն է վնասվում, այլեւ շրջակա միջավայրին անդառնալի վնասներ են պատճառվում: Հուսով եմ` մենք միասին կկարողանանք ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ եւ արդյունավետ հաղթահարել»,- ասել է Բաբկեն Թունյանը:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կստեղծվեն անհրաժեշտ օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման, կարգի եւ պայմանների, վավերականության եւ իրավաչափության վերաբերյալ: Նախատեսվող կարգավորումներով քաղաքացին այսուհետ առավել պաշտպանված կլինի էլեկտրոնային պայմանագրային հարաբերություններում:

««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված օրենքով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի մեկնարկի ամսաթիվը` «2024 թվականի հունվարի 1-ը տեղափոխել սույն թվականի հունիսի 15»: Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է եղել տվյալ դատարանի ձեւավորման եւ իրագործման նախապատրաստական աշխատանքների ինտենսիվ կատարմամբ. դատարանի գործունեությունը պատրաստ է մեկնարկի:

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է լրացնել առկա իրավական բացերը ու թերությունները: Իսկ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները նախատեսվող փոփոխություններով կդառնան առավել արդյունավետ:

««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է անձանց իրավունքների, օրինական շահերի, բարքերի եւ առողջության պաշտպանության, պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովմամբ: Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով արտադրական կանեփի արտադրության, ներմուծման,արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ առաջին ընթերցմամբ նախագիծը դրական եզրակացություն է ստացել, որից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: «Մինչեւ երկրորդ ընթերցում կային հարցեր, որոնք պետք է լրացուցիչ քննարկվեին, այդ իսկ պատճառով նախագիծը մեկ անգամ հետաձգվել է մինչեւ երկրորդ ընթերցում, սակայն կան որոշ դրույթներ, որոնք շարունակում են խնդրահարույց մնալ եւ պարզաբանման կարիք ունեն: Ցավոք, չենք հասցրել մինչեւ երկրորդ ընթերցում բոլոր հարցերը մանրամասն քննարկել: Նախագիծն ունի բարելավող ազդեցություն, սակայն պատգամավորների մոտ հարցեր են առաջացել` արդյո՞ք նոր կարգավորումներով լուծվում են ոլորտի զարգանալուն խանգարող խնդիրները եւ արդյո՞ք լրացուցիչ խնդիրներ կամ ռիսկեր չեն առաջանա: Հանձնաժողովի կարծիքով նախագիծը լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն ունի»,- ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալը: Հիմնական զեկուցողը հանդես կգա օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցման ռեժիմ վերադարձնելու առաջարկով:

««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է փոստային կապի ոլորտի բարելավում, փոստային ծառայությունների մատուցման մեխանիզմների կարգավորում: Սահմանվել են փոստային կապի ծառայությունների մատուցման որակական չափանիշները, փոստային առաքումներին ներկայացվող պահանջների եւ փոստային ծառայությունների շուկայում գործելու կանոնները:

««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  ««Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը ներկայացնելով` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ փոփոխություններով նախատեսվում է մարզպետներին բաժնետիրական ընկերություններում հիմնադրի անունից հանդես գալու իրավասություն վերապահել:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Կիրակոսյանը:

««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ամրագրել, որ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները բնակիչներին կամ համատիրության անդամներին կարող են իրազեկումները, ծանուցումներն ու հաշվետվությունները ներկայացնել նաեւ էլեկտրոնային հարթակի միջոցով:

Նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի` եվրոպական եւ միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցությամբ, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերում առկա որոշակի տարբերություններով (փոփոխություններով):

Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է հավատարմագրված Համապատասխանության գնահատման մարմինների (ՀԳՄ) կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ վստահության ապահովում, ԵԱՏՄ եւ միջազգային հավատարմագրման պահանջների ինտեգրում, Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի կողմից իրականացրած աշխատանքների ճանաչում եվրոպական ու միջազգային հավատարմագրման մարմինների կողմից` երկկողմ եւ բազմակողմ ճանաչման համաձայնագրեր կնքելու միջոցով:

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո բովանդակային փոփոխություններ փաթեթում չեն իրականացվել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քննարկման է ներկայացրել նաեւ ««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենսդրական փաթեթը:

Նախատեսվում է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում տեղական շուկայում սպառվող օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացումը կիրականացվի Համապատասխանության ազգային մարմնի կողմից համապատասխանության գնահատում ունեցող կազմակերպությունների միջոցով:

Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացման դաշտի ընդլայնում, ոլորտում մրցակցային հնարավորությունների ստեղծում, սերտիֆիկացման գործընթացի դյուրացում եւ բարելավում, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների ընդլայնում եւ արտադրության ծավալների աճ, անհրաժեշտ վերլուծությունների իրականացում եւ քաղաքականության մշակման համար ամբողջական տվյալների առկայություն եւ դրանց հրապարակում, ինչպես նաեւ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի փուլերում ներկայացվող պահանջների նկատմամբ խախտումների արձանագրում եւ կանխարգելում:

Այս փաթեթին եւս գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:


23.05.2023
Հաշվեքննիչ պալատի նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել 2022 թ. տարեկան հաղորդումը
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը մայիսի 23-ի ԱԺ հերթական նիստում ներկայացրել է պալատի 2022 թվականի տարեկան հաղորդումը: Նրա խոսքով 2022 թվականին Հաշվեքննիչ պալատն ապահովել է իր գործունեության կատարումը, որը համահունչ է եղել արտաքին պետական հաշվեքննության գործառույթի առավելությանը, այն ...

23.05.2023
Մանրամասն կսահմանվեն ՀՀ-ում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքին առնչվող հարաբերությունները
Նախաձեռնության նպատակն է առավել ճշգրիտ, մանրամասն եւ Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի պահանջներին համապատասխան սահմանել ՀՀ-ում բույսերի սորտերի  ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման եւ արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման...

23.05.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ կներդրվի կամավորի եւ կամավոր աշխատանքի նոր ինստիտուտ
«Կամավոր աշխատանքի մասին» եւ կից նախագծերի փաթեթը կարգավորում է կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սահմանում կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքները, կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի վ...

23.05.2023
Քանի դեռ նորակառույց շենքում գնված բնակարանի վկայականը չի տրվել, վճարված գումարի 75 տոկոսը բանկում սառեցված կմնա. Գեւորգ Պապոյան
Քանի դեռ գնված բնակարանը շահագործման չի հանձնվել, բնակարանի վկայականը չի տրամադրվել, դրա դիմաց վճարված գումարի 75 տոկոսը պետք է սառեցված լինի: Այս մասին մայիսի 23-ին ԱԺ նիստում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում...

23.05.2023
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը շարունակաբար զարգացնում են փոխհամագործակցության ոլորտները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը եւ ՀՀ  ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտ...

23.05.2023
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 23-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին: Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստանի եւ Միացյալ ...

23.05.2023
Ի՞նչ իրավունքներ կունենան Ջրային պարեկային ծառայողները. խորհրդարանը քննարկել է «Ոստիկանության մասին» օրենքում առաջարկվող լրացումը
Նախագծերով առաջարկվում է անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ ապահովել Գեղարքունիքի մարզում Ջրային պարեկային ծառայության մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման համար, որը կարողանալու է լճի մակերեւույթին ու առափնյա հատվածում իրականացնել պարեկային մասնագիտացված ծառայություն: Վերջինս կտարբերվի ցամաքայ...

23.05.2023
Սահմանամերձ համայնքների անվտանգության եւ կայունության ապահովումը մեր առաջնահերթ խնդիրն է. Հերիքնազ Տիգրանյան
Անվտանգային հարցերը մեզ համար ստեղծում են նոր սոցիալական խնդիրներ. ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը մայիսի 23-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության խորհրդական Քրիստոֆ Քացախյանի եւ դեսպանության քաղաքական հարցերով կցորդ Մարի Բուչակջյանի հետ հանդիպման ժ...

23.05.2023
Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 845.281 դրամ. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ծրագրում նախատեսված կազմակ...

23.05.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նաեւ պաշտոնավարող դատավորների համար սահմանել բժշկական զննության իրականացման հնարավորություն
Կառավարության հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկը կիրառելի դարձնել նաեւ պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաեւ վերջիններիս համար նախատեսել բժշկական զննութ...

23.05.2023
Պետական հողամասերի օտարումից առաջացած գումարի 30 տոկոսը կփոխանցվի համայնքին. Վաչե Տերտերյան
Այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություն, համաձայն որի` հետայսու, բացի պետական գույքի մասնավորեցումից առաջացած գումարների 30 տոկոսի, համայնքային բյուջեի եկամուտ կհամարվեն ու բյուջեներ կփոխանցվեն նաեւ պետական հողամասերի օտարումից առաջացած գումարների 30 տոկոսները: Այս մասին մայիսի 23...

23.05.2023
Գործադիրը նախատեսում է Քննչական կոմիտեի քննիչներին վճարել ամսական հավելում. ԱԺ-ն նախաձեռնությունը քննարկել է առաջին ընթերցմամբ
Հայաստանում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի մոտ 95 տոկոսը քննվում է Քննչական կոմիտեում: Քրեական գործերի նման քանակական աճի պայմաններում Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամանակը հաճախ հասնում է 12-13 ժամի: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի խոսքով վե...

23.05.2023
Երեւանի քաղաքային իշխանությունների ընդունած իրավական ակտերն առաջարկվում է հրապարակել նաեւ համապատասխան միասնական համակարգում
Գործադիրը փոփոխություններ ու լրացում է առաջարկում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Նոր կարգավորումներն ԱԺ մայիսի 23-ի նիստում ներկայացնելով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքային իշխանությունների ըն...

23.05.2023
Առաջարկվում է հստակեցնել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առկա կարգավորումները
Ազգային ժողովը մայիսի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես...

23.05.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մայիսի 23-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: Խորհրդարանի որոշմամբ նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել ԱԺ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացած ««Տեղական ին...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am