National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.9.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
07.09.2022
Թերլիցքավորումներ արած լցակայաններում կփակցվի ցուցանակ. փոփոխությունն ավելի շատ կանխարգելիչ բնույթ է կրում
1 / 5

Լցակայանում թերլիցքավորում հայտնաբերելու փաստով տուգանք նշանակելու մասին վարչական ակտի անբողոքարկելի դառնալուց հետո՝ հաջորդող երեք օրվա ընթացքում, բաշխիչ կայաններում՝ վարորդի համար տեսանելի հատվածում, պետք է տեղադրվի ցուցանակ, որում կնշվի, որ տվյալ լցակայանը տուգանվել է թերլիցքավորում կատարելու համար: Փոփոխությունն ավելի շատ կանխարգելիչ բնույթ է կրում: Հաշվի առնելով նմանօրինակ պատիժը՝ տնտեսավարողներն ավելի աչալուրջ կգտնվեն: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը սեպտեմբերի 7-ի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Պատգամավորներ Ծովինար Վարդանյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ըստ հիմնական զեկուցողի, մշակվել է Կառավարության հետ համատեղ: Օրենսդրական փաթեթի վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաեւ տնտեսավարողների հետ, եւ վերջիններս դրական են արձագանքել առաջարկվող փոփոխություններին:

Ցուցանակը փակցվելու է մեկ ամիս ժամկետով, եւ այն դիտավորությամբ հեռացնելը նույնպես տուգանման ենթակա արարք է: Պոկված ցուցանակը հայտնաբերվելու օրվանից այն դարձյալ փակցվելու է եւս մեկ ամիս ժամկետով: Յուրաքանչյուր լցակայան հասցեական ունենալու է QR կոդ, եւ քաղաքացիները կկարողանան դրա միջոցով տիրապետել ստուգումների մասին տեղեկատվությանը: Սա հանրային վերահսկողության գործիք է, որով հաճախորդները կտեղականան տնտեսավարողի գործունեության մասին ամբողջական տեղեկատվությանը:

Գործող կարգավորումով՝ թերլիցքավորման արդյունքում ձեւավորված տուգանքը ֆիքսված գումար է՝ 500 հազար դրամ: Առաջարկվել է ավելի համաչափության սկզբունք ներդնել. տուգանք սահմանել ֆիքսված 200 հազար դրամ եւ տվյալ հասցեում արձանագրված խախտման օրվան նախորդող եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսի չափով:

Առաջարկվող փոփոխությունները կապահովեն տուգանքների սահմանման առավել արդարացի բաշխման համակարգ, որի միջոցով տուգանք կսահմանվի կազմակերպության այն հասցեների նկատմամբ, որոնք կատարել են տվյալ խախտումը՝ տուգանքի հաշվարկում ներառելով տվյալ տնտեսվարողի շրջանառությանը վերաբերող գործակից:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով տուգանքի չափը 0,5 տոկոսի փոխարեն պետք է լինի 3 տոկոս:

Ծովինար Վարդանյանի խոսքով՝ օրենքների նախագծերի փաթեթի հիմքում դրված է համաչափության սկզբունքը:

Բաբկեն Թունյանի դիտարկմամբ՝ լրացուցիչ պատժամիջոցը՝ թերլիցքավորման վերաբերյալ ցուցանակ փակցնելը, ավելի զգաստացնող եւ խիստ պատիժ է, քան տուգանքի չափը, եւ հասարակությունն անհամբեր սպասում է այդ փոփոխությանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ Կառավարության նախնական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ դրական է: Նա տեղեկացրել է, որ 2022 թ. առաջին կիսամյակում իրականացվել է 80 ստուգում, թերլիցքավորման մասով հայտնաբերվել է 5 խախտում:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է հարկային (մաքսային) մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրումն իրականացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի սահմանած կարգով եւ պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա: Հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:


02.09.2022
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին եւ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին: Վարչապետը ողջունել է աշակերտներին, անդրադարձել կառավարության գործունեությանը, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի Անկախության հռչակագրին, Անկա...

02.09.2022
Քննարկվել են ներքին բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրները
Վարչարարության վերջին փոփոխությունները դժգոհությունների ալիք են բարձրացրել ներքին բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների շրջանում, ուստի նախաձեռնվել է քննարկում՝ հասկանալու, թե որոնք են խնդիրները, եւ դրանց լուծման ի՞նչ առաջարկներ կան: Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը սեպտեմբեր...

02.09.2022
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակության հետ: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ ...

02.09.2022
Օրենսդրական առաջարկ՝ ուղղված ազդարարման համակարգի կատարելագործմանը
Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է ազդարարման հետ կապված հարաբերությունները տարածել նաեւ մասնավոր ոլորտի կազմակերպությունների եւ համայնքային կազմակերպությունների վրա, նախատեսել կոռուպցիոն բնույթի հանցագործություն չհանդիսացող իրավիճակներում ազդարարում տալու, այդ թվում՝ անանուն ազդարարելու հնարավո...

02.09.2022
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով գործադիրը փոփոխությունններ է կատարում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով՝ հանցագործության հետեւանքով պետությանը եւ հասարակությանը պատճառված վնասների վերականգն...

02.09.2022
Լրացում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից որպես խնդիր եւ, ըստ այդմ, որպես բարեփոխման առաջնահերթություն է արձանագրվել օրենսդրական ակտով հակակոռուպցիոն մոնիթորինգի եւ գնահատման գործառույթն ամրագրելու անհրաժեշտությունը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ե...

02.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախահայության լինելիության եւ իրավունքների պաշտպանության երաշխիքը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունումն էր: Դրան հաջորդած երեք տասնամյակի ընթացքում արցախահայութանը պատուհասած սպառնալիքներն ու անվտանգային հարցերը, ցավոք, չեն դադարել: Երեք պատերազմների միջով անցած...

02.09.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

02.09.2022
Արցախի Անկախության օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքն Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին
Հարգելի՛ պարոն Թովմասյան, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին եւ ամբողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Աշխարհաքաղաքական տեկտոնական ց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am