National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.5.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
30.05.2022
Կառավարության օրենսդրական նախաձեռնություններով մի շարք օրենքներ համապատասխանեցվում են ԵԱՏՄ օրենսդրությանը
1 / 7

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթն ուղղված է բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման հստակեցմանը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված կանոններին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցմանը:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 1996 թ. ընդունված «Բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 50-ից 60-րդ կետերը, իսկ 10-րդ գլուխը՝ շարադրել նոր խմբագրությամբ:

Դրույթներից մեկով բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններն ու մասնագիտական դիտարկումներն իրականացնում է Կառավարության որոշմամբ սահմանված ազգային մարմինը: Ոլորտում փորձաքննությունները վճարովի են: Փորձաքննությունների վճարները չեն վերադարձվում՝ անկախ դրանց արդյունքներից:

Հայաստանում բժշկական արտադրատեսակների արտադրությունն իրականացվում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության ստանդարտների համաձայն:

Արտադրողը ներդնում եւ պահպանում է բժշկական արտադրատեսակների որակի կառավարման համակարգ, ինչպես նաեւ ապահովում է դրա գնահատումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թ. նոյեմբերի որոշմամբ հաստատված պահանջների համաձայն:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է նաեւ ԵԱՏՄ համապատասխան իրավական ակտերի ընդունումն ու այդ ակտերը ՀՀ իրավունքի մաս դարձնելը: «Սա կարեւոր քայլ է որակյալ համակարգ ունենալու համար»,-ասել է Առողջապահության նախարարը: Նա նաեւ տեղեկացրել է, որ նախնական քննարկումների ընթացքում պատգամավորների ներկայացրած բոլոր առաջարկները ներառվել են օրենսդրական փաթեթի մեջ:

Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Մաքսային կարգավորման մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենսդրությունը «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թ. ապրիլի 11-ի պայմանագրով հաստատված՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակում ընդունված այլ իրավական ակտերով սահմանված կարգավորումներին համապատասխանեցման հանգամանքով:

Խնդիրն այն է, որ գործող օրենքը չի արտացոլում ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով ազգային օրենսդրությունների կարգավորմանը վերապահված դրույթների ամբողջ բովանդակությունը, քանի որ մշակված է եղել ԵԱՏՄ հին մաքսային օրենսգրքի կարգավորումների հիման վրա, իսկ նոր օրենսդրական նախաձեռնության ներկայացումը պայմանավորված է կատարվող փոփոխությունների մեծ ծավալով եւ օրենքի կառուցվածքի փոփոխությամբ:

Առաջարկվում է սահմանել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով եւ ԵԱՏՄ շրջանակում մաքսային ոլորտում կիրառվող այլ իրավական ակտերով նախատեսված՝ ազգային օրենսդրություններին վերապահված կարգավորումները:

Կհստակեցվեն արդեն իսկ սահմանված մի շարք կարգավորումներ եւ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի կառուցվածքը կհամապատասխանեցվի գործող ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին:

Նախատեսվում է, որ բոլոր դեպքերում դիմումները մաքսային մարմիններին կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով:

Հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի, մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերի գծով վճարումների իրականացման համար կներդրվի կանխավճարների համակարգ: «Դա հարմարավետ կդարձնի գործարարների գործունեությունը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Առաջարկվում է նաեւ հստակեցնել չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված տեսքով ապրանքների տեղափոխման դեպքում մաքսային հայտարարագրման համակարգը եւ ստեղծել հնարավորություն կոմպլեկտավորված, ավարտուն ապրանքի վերջին բաղադրիչի համար մաքսային հայտարարագրի ներկայացման ժամկետը (Միության մաքսային օրենսգրքի 117-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ 2 տարի) մեկ տարով երկարաձգելու համար, իսկ լրացուցիչ երկարաձգման անհրաժեշտության դեպքում՝ մինչեւ 6 տարով:

Ըստ Արման Պողոսյանի՝ նախագծերի փաթեթի ընդունմամբ, ըստ էության, կկարգավորվեն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված հարաբերությունները, կսահմանվեն մաքսային ոլորտում իրավախախտումների մասով պատասխանատվության միջոցները:

Մի շարք մասնագիտական հարցեր է բարձրաձայնել ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյանը, որոնք առնչվել են բնագավառում առկա խնդիրներին:

Արման Պողոսյանն առաջարկել է այդ հարցերի վերաբերյալ կազմակերպել աշխատանքային քննարկումներ:

Օրենսդրական փաթեթները քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 30-ի նիստում:


30.05.2022
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

30.05.2022
ԱԺ աշխատակազմը բարձր է գնահատում Նիդերլանդների աջակցությունն օրենսդիր մարմնին. Վահան Նարիբեկյան
Բարձր եմ գնահատում Նիդերլանդների կողմից Ազգային ժողովին տրամադրվող աջակցությունը: Ուրախ եմ, որ խորհրդարանն ունի Ձեզ նման գործընկեր. ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մայիսի 30-ին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am