Համավարակի դեմ պայքարի միակ միջոցն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում համարվում է պատվաստումը: Այդ ուղղությամբ գործուն ջանքերը շարունակվում են:
ՀՀ Ազգային ժողովը, կարեւորելով համավարակի դեմ միակ արդյունավետ պայքարը, իրականացրեց պատվաստումների հերթական փուլը: Պատվաստվողների շարքում են եւ՛ պատգամավորներ, եւ՛ աշխատակազմի ներկայացուցիչներ: