Օգոստոսի 6-ին խորհրդարանը շարունակեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը:
Հիշեցնենք, որ նախորդ օրն ընդդիմության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար երրորդ անգամ առաջադրվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:
Տեղի ունեցած գաղտնի քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից ընտրությանը մասնակցել է 103-ը, անվավեր է համարվել 2 քվեաթերթիկ: Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64, դեմ՝ 37 պատգամավոր: Այսպիսով, Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ:
Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց իրենց դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիներին. «Դուք մեզ տվել եք մանդատ, եւ մենք պարտավոր ենք Ազգային ժողովում լիարժեք ներկայացնել ձեզ»: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ երկրում կան բազմաթիվ խնդիրներ եւ մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն:
ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ կից
հղմամբ: