National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Իշխան Վաչիկի Սաղաթելյան
Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հերթական համար
Ծննդյան թիվ
06.05.1982
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1982թ. մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում:

2003թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2005թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2008թ.՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու:

2008-2009թթ. եղել է Հայաստանի ազգային արխիվի գիտաշխատող, ԱԺ փոխնախագահի խորհրդական: 2009-2012թթ.՝ ԱԺ պատգամավորի օգնական: 2016-2018թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական: 2018թ.  հունիս-սեպտեմբեր՝ Գեղարքունիքի մարզպետ: 2019-2021թթ.՝ «Նավասար» ՍՊԸ տնօրեն:

1999 թվականից ՀՅԴ  անդամ է:

2002-2006թթ. եղել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ: 2006-2007թթ., ապա 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ: 2019 թվականից ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 6-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS