National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.5.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
20.05.2021
Գրավադրված շարժական գույքը չի հատի ՀՀ սահմանը. օրինագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ
1 / 3

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ի նիստում երկրորդ ընթերցմամբ  քննարկեց պատգամավորներ Արթուր Դավթյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է կանխել առանց գրավառուի համաձայնության գրավադրված տրանսպորտային միջոցները հանրապետության սահմանը հատելու հետ կապված հնարավոր խնդիրները: Գրավատուն եւ գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի, կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը:  Կապահովվի գրավի առարկայի վերադարձելիությունը, կնվազեն ավտովարկերի  տոկոսադրույքները: Հարակից զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը որոշ խնդիրներ է տեսնում առաջարկվող լրացման մեջ: Նրա խոսքով` նախագծի ընդունմամբ  կշահեն միայն բանկերն  ու վարկային կազմակերպությունները:  Կտուժի վարկով ավտոմեքենա գնած անձը, որը չի կարողանա գրավադրված մեքենայով հատել հանրապետության սահմանը:   Նա առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումը, ինչը հեղինակները չընդունեցին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն էլ նշեց, որ Կառավարությունն ընդհանուր առմամբ կողմ է նախագծին` պայմանով, որ կատարվեն որոշ փոփոխություններ,  ինչը հեղինակներն     ընդունեցին:

Նախագիծը  հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ «ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հիմնական զեկուցող Անի Սամսոնյանի առաջարկով հետաձգվեց մինչեւ երկու ամիս ժամկետով: