Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները մայիսի 1-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նրանք ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացան 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին: