National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.3.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
17.03.2005
Ստորագրված համաձայնագրի շրջանակներում կհամագործակցեն Հայաստանի եւ Բելառուսի մարզերն ու համայնքները

Մարտի 17-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը խորհրդարանումառանձնազրույց ունեցավ Բելառուսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի  նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջպետական ու միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր:

ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ու խմբի անդամների հետ ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվեց միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների լայն շրջանակ: Երկկողմանիորեն կարեւորվեց միջխորհրդարանական համագործակցությունը եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  արդյունավետ աշխատանքը, որը մեծապես կարող է նպաստել իրավապայմանագրային բազայի գործառնությանը, միջռեգիոնալ համագործակցության կայացմանը`երկու երկրների քաղաքների եւ մարզերի միջեւ ուղիղ տնտեսական, գիտամշակութային կապերի հաստատմամբ, կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում, տնտեսության, գիտության, մշակույթի ոլորտներում:ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ 2004-ի փետրվարին Բելառուս պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները սկսել են կատարվել եւ հետեւողական աշխատանքի դեպքում արդյունքներ կունենանք արդեն այս տարի:Մատնանշվեց, որ այս տարվա ընթացքում տեղի կունենա գործարար ֆորում Մինսկում եւ Բելառուսի մշակույթի օրեր Երեւանում: Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ  Վլադիմիր Կոնոպլյովի` այդ պաշտոնումառաջին պաշտոնական այցը Հայաստան արդեն իսկ վկայում է, որ երկու երկրների միջեւ հաստատված են գործուն բարեկամական կապեր: Պարոն Կոնոպլյովը, հաստատելով համագործակցության պատրաստակամությունը, նշեց, որ փոխհարաբերությունները մեծ ներուժ ունեն, քաղաքական խնդիրներ չկան, կա առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման չօգտագործված հնարավորություն, որն արդյունավետ ու օգտակար կարող է լինել երկու երկրների համար էլ: Կողմերը նշեցին, որ այս հանդիպումով եւս մի քար դրվեց համագործակցության կառույցին:

Հավարտ հանդիպման ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովը ստորագրեցին համագործակցության մասին համատեղարձանագրություն, որում նշվում է, որ կողմերը պարտավորվում են աջակցել ԲելառուսիՀանրապետության եւ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների միջեւ կապերի զարգացմանը, որը հիմնված կլինի ԲՀ եւ ՀՀ օրենսդրության պահպանման, հավասարության, գործընկերության եւ փոխադարձ շահավետության սկզբունքների վրա:

Կողմերն ակտիվացնում են առեւտրական-տնտեսական, գիտատեխնիկական, սոցիալ-հումանիտար եւ այլ ոլորտներում առաջին հերթին տնտեսավարող սուբյեկտների միջեւ ուղիղ շփումների համար բարենպաստ պայմանների ապահովման, ֆինանսա-արդյունաբերական խմբերի, համատեղ ձեռնարկությունների, առեւտրական տների եւ այլ կառույցների ստեղծման եւ գործունեության` այդ թվում, երրորդ կողմերի մասնակցությամբմիջմարզային համագործակցության զարգացմանն ուղղված իրավական ձեւերի ստեղծման համատեղ որոնումը:

Միջմարզային համագործակցության բնագավառում օրենսդրական ակտերի մշակման եւ ընդունման փորձի ուսումնասիրության նպատակով, կողմերը ԲՀ ԱԺ եւ ՀՀ Աժ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում կստեղծեն միջմարզային համագործակցությանն աջակցող աշխատանքային խմբեր:


17.03.2005
«Պետք է օգնել հեռավոր եւ լեռնային բնակավայրերի բնակիչներին»
Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի տարածաշրջանային տնօրեն Ամիր Աբդուլլահին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մուզաֆար Չուդերին եւ ծրագրերի բաժնի ղեկավար Բելլա Կարապետյանը: 2006 թ. ավարտվում է տասից ավելի տարիներ Հայաստ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am