ՀՀ ԱԺ նախագահի հրավերով` մարտի 16-19-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի Բելառուսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի գլխավորած պատվիրակությունը:
Խորհրդարանում տեղի կունենա հանդիպում Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի, Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների հետ: Խորհրդարանում տեղի կունենա նաեւ հանդիպում գործարարների հետ, իսկ հավարտ Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման, կստորագրվի միջռեգիոնալ համագործակցության համաձայնագիր:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Այցի շրջանակներում պատվիրակությունը կլինի Արարատի մարզում` կհանդիպի մարզի ղեկավարության հետ, կայցելի գործարաններ: Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ կդրվի մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում:
Այցի արդյունքները խորհրդարանում կամփոփվեն համատեղ մամլո ասուլիսով: