National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արմեն Գեւորգի Աշոտյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
25.07.1975
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1975թ. հուլիսի 25-ին Երեւան քաղաքում:

1998թ. ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը «Բուժական գործ» մասնագիտությամբ:

2000թ. ավարտել է նույն բուհի կլինիկական օրդինատուրան «Դատական բժշկություն» մասնագիտությամբ:

1999-2000թթ. սովորել է AIX-Marseille II համալսարանում (Ֆրանսիա):

2003թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը եւ ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1999-2000թթ. աշխատել է ԵՊԲՀ-ի դատական բժշկության ամբիոնում որպես  ավագ լաբորանտ:

2002 թվականին ընդունվել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիա:

2002-2005թթ.՝ ԵՊԲՀ ռեկտորի օգնական:

2003թ.՝ ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ, 2006թ.` դոցենտ:

2003-2005թթ.` ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ:

2005թ. ավարտել է Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը:

2005-2006թթ.՝ ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական հասարակական կարգով:

2005-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ:

2009թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար:

Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ "Գարեգին Նժդեհ" մեդալով:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS