National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Գագիկ Սիմոնի Գագյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
21.01.1950
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն

Ծնվել է 1950թ. հունվարի 21-ին Երեւան քաղաքում:

1973թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:

1973-1974թթ. աշխատել է Երեւանի «Աստրո» գիտա-արտադրական միավորումում ինժեներ, 1974-1994թթ.` Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում սկզբում որպես ինստիտուտի գիտահետազոտական բաժնի ինժեներ, այնուհետեւ` ուսումնահաշվողական լաբորատորիայի խմբի ղեկավար, 1982թ.` ինստիտուտի մեքենաների մասեր ամբիոնի ավագ դասախոս, 1988թ.` նույն ամբիոնի դոցենտ, 1994թ.` ՀՀ սեփականաշնորհման եւ ապապետականացման պետական հանձնաժողովի անդամ: 1996թ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի սոցիալ-տնտեսական հարցերի փորձագիտական ծառայությունում` որպես գլխավոր մասնագետ, 1999թ.` ՀՀ սեփականաշնորհման նախարարությունում (այժմ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն) մասնավորեցման վարչության պետ, 2004-2007թթ.` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ:

2007թ. ապրիլի 8-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

29 գիտական աշխատանքների եւ գյուտերի հեղինակ է:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS