National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Հերմինե Միքայելի Նաղդալյան
Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
28.07.1960
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1960թ. հուլիսի 28-ին Երեւանում:

1981թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու:

1981-1989թթ. Սպառողական կոոպերացիայի համամիութենական ԳՀԻ հայկական մասնաճյուղում աշխատել է կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի վարիչ, բաժնի վարիչ: 1989-1991թթ. եղել է Հայաստանի կոոպերատիվների միության գործադիր տնօրեն, 1991թ.` Հայաստանի ձեռնարկատերերի միության նախագահ:

1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007-2012թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 08.09.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2011թ. փետրվարի 25-ին ընտրվել է ԵԽԽՎ տնտեսական եւ զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2012թ. մայիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

2016 թ. հունվարի 25-ին ընտրվել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:

Պարգեւատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով (1997թ.), «Մարշալ Բաղրամյան» (2005թ., ՊՆ), «ԱՊՀ ժողովուրդների բարեկամություն» (2005թ.), «Մխիթար Գոշ» (2011թ., ՀՀ) մեդալներով, ՀՀ վարչապետի (2006թ.) եւ «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե (2010թ.) հուշամեդալներով, «Արծաթե աղավնի» հանրային ճանաչման միջազգային պատվո նշանով (2010թ.), «ԱՊՀ ՄԽՎ. 20 տարի» (2012թ.) հոբելյանական մեդալով, ԵԽԽՎ պատվավոր անդամի դիպլոմով եւ ԵԽԽՎ մեդալով (2013թ.), Բարեկամության շքանշանով (2014թ., ՌԴ), պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2016թ.):

2013 թվականից ԵԽԽՎ պատվավոր անդամ է:

Ամուսնացած է:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am