National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Աղվան Արշավիրի Վարդանյան

Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 7-ին Նախիջեւանում:

1982թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Պահեստազորի սպա:

Աշխատակցել է «Երեւանի համալսարան» թերթին, «Աղբյուր», «Գարուն», «Դրոշակ» ամսագրերին, «Ազատություն» ռադիոկայանին:

1991-93թթ. եղել է «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, 1996-98թթ.՝ «Երեւան» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար:

1990-93թթ.՝ Հայաստանի գրողների միության քարտուղար:

2003-2008թթ.՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

1990-2018թթ. եղել է ՀՅԴ անդամ: Քանիցս ընտրվել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ:

2015-2017թթ.՝ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ:

2008-2011թթ.՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ:

Ընտրվել է ՀՀ ԱԺ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների պատգամավոր: Եղել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար եւ քարտուղար:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» (2006թ.), «Երախտագիտություն» (2017թ.) մեդալներով:

Բանաստեղծական երկու գրքերի հեղինակ է, ՀԼԿԵՄ կենտկոմի գրական մրցանակի դափնեկիր (1989թ.):

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am