Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
30.09.2021 |
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող "ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար" Թվինինգ ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Առաջին անգամ Հայաստանում գտնվող պատվիրակությանը Ծիծեռնակաբերդ ուղեկցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ` ի նշան Սուրբ նահատակների հիշատակի, շրջայց կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Հունաստանի խորհրդարանի Եվրոպական ծրագրերի իրականացման ծառայության (EPIS) համակարգող Էլեֆթերիոս Պապադոպուլոսը շրջայցից հետո նշել է. "Առաջին անգամ եմ այցելում Հայոց ցեղասպանության թանգարան: Պապս գաղթել է Ստամբուլից, եւ այստեղ տեսնելով այս փաստերը` ցնցված եմ: Հույս ունեմ, որ հետագա սերունդներն ամեն ինչ կանեն կանխարգելելու ցեղասպանությունները": |
<<Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում>> թեմայով սեմինար Ազգային ժողովում
01.12.2021
Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը
30.11.2021
Հունաստանի խորհրդարանի պատվիրակության այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ
04.11.2021
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
04.11.2021
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
20.10.2021
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Հռոմում հանդիպել են ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարի հետ
30.09.2021