National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ european.integration@parliament.am
Հեռ. (374-11) 513231


30.09.2021

Աշխատանքային հանդիպում Հունաստանի պատվիրակության հետ՝ Թվինինգ ծրագրի շրջանակներում

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանձնաժողովի ներկայացուցիչների հետ ընդունել է "ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար" ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը: Թեև ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն COVID-19 համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ հույն խորհրդարանականներն առաջին անգամ են այցելել Ազգային ժողով: Հանդիպմանը, որին ներկա են եղել ծրագրի՝ Հունաստանի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարներ Էլենի Կանելոպուլուն և Մարի Մանուկյանը, կողմերը քննարկել են վերջին տասը ամիսների ընթացքում կատարված աշխատանքը, գնահատել Ազգային ժողովի աշխատակազմի կարիքները, նախանշել հետագա անելիքներն ու վերապատրաստումների թեմատիկ ուղղությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև տարեվերջ կազմակերպել ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառում, որին ներկա կլինեն պատգամավորներ Հունաստանի և Հայաստանի խորհրդարաններից, բարձրաստիճան ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանից, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից և այլ փոխկապակցված կառույցներից:

21.12.2021
<<Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում>> թեմայով սեմինար Ազգային ժողովում

01.12.2021
Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը

30.11.2021
Հունաստանի խորհրդարանի պատվիրակության այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ

04.11.2021
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

04.11.2021
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

20.10.2021
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Հռոմում հանդիպել են ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարի հետ

30.09.2021
Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am