National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
սահմանադրաիրավական հարցեր, հանրաքվե, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն, նոտարիատ, վարչարարություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, դատավարական օրենսգրքեր, ինչպես նաեւ քաղաքացիական, քրեական օրենսգրքեր, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513 349




Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից
10.11.2021
Ժամը 12:00
314 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-038-22.09.2021-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանց
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Արթուր Դավթյան
2) «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը վավերացնելու մասին
Կ-044-22.09.2021-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Վլադիմիր Վարդանյան
3) «Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-048-23.09.2021-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Արամ Վարդևանյան
4) «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-071-22.10.2021-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Վահագն Հովակիմյան
Կ-071-22.10.2021-ՊԻ-011/0 նախագծի հիմնավորումը կլրամշակվի։
2.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-033-17.09.2021-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Արփինե Դավոյան
3.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագծերն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
4.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) ա) Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
Պ-056-30.09.2021-ՊԻ-011/0
Հեղինակ` Արամ Վարդեւանյան
բ) Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
Պ-0561-30.09.2021-ՊԻ-011/0
Հեղինակ` Արամ Վարդեւանյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Արամ Վարդևանյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Վլադիմիր Վարդանյան
Հրավիրվածներ` Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյան
5.
Սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 1-ին ենթակետում, ինչպես նաև 2-րդ կետում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 15.11.2021թ.:
6.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Պ-057-04.10.2021-ՊԻ-011/0
Հեղինակ` Արամ Վարդեւանյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Արամ Վարդևանյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Արթուր Դավթյան
Հրավիրվածներ`Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ).
Հանձնաժողովը գտավ, որ նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ սահմանվող տուգանքի չափի վերաբերյալ բացակայում են հիմնավորումները, չկա վերլուծություն, թե ինչու է սահմանափակման հիմքում դրվել հենց նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը: Նախագծում չկա հայցատեսակների, անձի կողմից մասնակի վիճարկումների վերաբերյալ կարգավորում: Նախագծով առաջարկվող կարգավորումը զրկում է Վճռաբեկ դատարանին՝ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթի իրականացումից: Դատավարական նորմի խախտմամբ բողոքարկման իրավունքի սահմանափակում չպետք է լինի:
7.
Առաջարկել Ազգային ժողովին՝ Կ-038-22.09.2021-ՊԻ-011/0 և Կ-071-22.10.2021-ՊԻ-011/0 նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

16.12.2021
Քաղվածք թիվ 11 արտահերթ նիստի արձանագրությունից

09.12.2021
Քաղվածք թիվ 10 արտահերթ նիստի արձանագրությունից

30.11.2021
Քաղվածք թիվ 9 նիստի արձանագրությունից

17.11.2021
Քաղվածք թիվ 7 արտահերթ նիստի արձանագրությունից

17.11.2021
Քաղվածք թիվ 8 արտահերթ նիստի արձանագրությունից

21.10.2021
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

28.09.2021
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից

24.09.2021
Քաղվածք թիվ 4 արտահերթ նիստի արձանագրությունից

10.09.2021
Քաղվածք թիվ 2 արտահերթ նիստի արձանագրությունից

27.08.2021
Քաղվածք թիվ 1 արտահերթ նիստի արձանագրությունից



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am