National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
սահմանադրաիրավական հարցեր, հանրաքվե, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն, նոտարիատ, վարչարարություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, դատավարական օրենսգրքեր, ինչպես նաեւ քաղաքացիական, քրեական օրենսգրքեր, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513 349




Քաղվածք թիվ 2 արտահերթ նիստի արձանագրությունից
10.09.2021
Ժամը 11:00
314 սենյակ
1.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Խ-001-13.08.2021-ՊԻ-012/0
Հեղինակ` «Հայաստան» խմբակցություն
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Աղվան Վարդանյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Վլադիմիր Վարդանյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ).
Նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ՝ 1998 թվականի մայիսի 15-ին ստորագրված համաձայնագրով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև ստեղծվել է Ազգային ժողովների նախագահների մակարդակով մշտապես գործող միջխորհրդարանական հանձնաժողով, որի նպատակն է փոխգործակցության կազմակերպումը և համակարգված աշխատանքների իրականացումը, այդ թվում՝ նախագծով առաջարկվող գործունեության ոլորտներում։Նախագծով առաջարկվող գործունեության ոլորտներն ըստ էության ներառված են Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, ինչպես նաև Ազգային ժողովի՝ համապատասխան բնագավառների մյուս մշտական հանձաժողովների գործունեության ոլորտներում և վերապահված են նրանց իրավասությանը:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am