բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
22.04.2024 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 115-րդ հոդվածի 2-րդ մասը․ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝ Սույն թվականի մայիսի 15-ին` ժամը 11:00-ին, 334 սրահում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կոշտ թափոնների կառավարման գործընթացի կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով հրավիրել Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ։ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱՀԱԳԱՀ ԾՈՎԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ 22 ապրիլի 2024 թվականի, ք․Երեւան ՖՎԲ-002-Լ |
ՈՐՈՇՈՒՄ