Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Հանձնաժողովը որոշեց՝ սույն թվականի հունիսի 10-ին ժամը 10:00-ին, ԱԺ 1-ին մասնաշենքի 334 դահլիճում` ՀՀ առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով (covid-19) պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ, Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով հրավիրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ։
2.
Քննարկվեց Բյուջետային գրասենյակի 2022 թվականի առաջին եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: